Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի պետական համալսարան:
ԼՂՀ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ու կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Արցախյան ազատամարտում զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշակոթողին:
Այնուհետև Ազգային ժողովի նախագահը համալսարանի մեծ դահլիճում հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:
Աշոտ Ղուլյանը ներկաներին շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և հանդես եկել բանախոսությամբ` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է» թեմայով:
Խորհրդարանի ղեկավարն ամփոփ ներկայացրել է 25-ամյա հանրապետության ձեռքբերումներն և խոսել խնդիրների ու անելիքների մասին: «Մենք անկախություն ենք հռչակել, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր ազատությունը: Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային նորմերի ու գործող օրենսդրության շրջանակներում, և այսօր իր կայացվածությամբ ու ժողովրդավարության չափանիշներով Արցախը գերազանցում է անգամ որոշ ճանաչված երկրների», - ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
Ելույթի ավարտին Ազգային ժողովի նախագահն ուսանողներին ուսումնառության տարիներն արդյունավետ օգտագործելու կոչ է արել և հիշեցրել, որ այսօր, առավել քան երբևէ, պահանջված ու թանկ են գնահատվում մարդկային արարող, ստեղծագործական միտքը, գիտելիքն ու նորարարության գաղափարը:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47