ARM | RUS |

«Արցախը Հայաստան է եւ վերջ». Արայիկ Հարությունյանի խոսքը՝ Արցախի ԱԺ հատուկ նիստում

21.05.20 | 19:44

Խորհրդանշական է, որ Արցախի նախագահի բարձրագույն պաշտոնն ստանձնում եմ պատմական Շուշիում, այն էլ հաղթական մայիսին: Այս խոսքերով սկսեց իր խոսքը Արցախի նորընտիր նխագահ Արայիկ Հարությունյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Երբ 28 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ուժերի կազմում գրոհում էինք Շուշիի բաղձալի բարձունքը, ես եւ մյուս ազատամարտիկները երազանք ունեինք՝ տեսնել Արցախը միացած մայր Հայաստանին, ինչպես նաեւ ազատ օտար լծից, մահաբեր պատերազմից ու զրկանքներից: Այսինքն երազանք ունեինք տեսնել միացյալ ու ազատ Հայրենիք: Այդ երազանքի կերտման ընթացքը հեշտ չէր: Հիշում եմ, թե ինչպես Շուշիի ազատագրման գործողության ժամանակ մեր մարտական ընկերներից Գրիգորին բոլորիցս առաջ գնալով հակառակորդի դիրքը ասել է՝ ես հասցրել եմ ունենալ 4 զավակ, իսկ դուք դեռ երիտասարդ եք, ամուսնացած չեք: Դրանից հետո վիրավորում ստացավ ու հրաշքով փրկվեց: Այդ ժամանակ ես հերթական անգամ հասկացա, թե որքան պարտական ենք Գրիգորիին ու նրա նման հազարավոր հայորդիներին, նրանց հերոսածին մայրերին ու հայրերին, զավակներին: Ինքներս մեզ վստահելու եւ մեր ուժերին վստահելու շնորհիվ, նվիրյալների կյանքի գնով համայն հայության կուռ սատարումով մեզ հաջողվել է հասնել միացյալ ու ազատ հայրենիք ունենալու երազանքին եւ 28 տարի պահպանել ու զարգացնել այն: Այժմ նորանոր երազանքներ դնելու եւ դրանց հասնելու ժամանակն է: Ժամանակն է մտածելու զորեղ հայրենիք կերտելու ուղղությամբ, ժամանակն է երազելու եւ գործելու ժողովրդի համար բարեկեցիկ ու արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ: Ժամանակն է երազելու եւ գործելու մեր հայրենադարձության իրականացման ուղղությամբ: Ժամանակն է երազելու եւ գործելու հայոց միացյալ հայրենիքի համամարդկային միջազգային դերակատարության եւ պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ: Ժամանակն է անհավանական թվացող համազգային երազանքներ ունենալու եւ ինչ-որ պահի գիտակցելու, որ մեր իրական հնարավորություններից անհամեմատ ավելի քիչ բան ենք երազել: Երդվում եմ մեզ երազելու եւ գործելու հնարավորություն ընձեռած հայորդիների հիշատակով, որ Արցախի նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ իրականացման եւ հետայսու մի շարք այլ համազգային երազանքների կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ: Արցախը Հայաստան է եւ վերջ, պատմական այս հանրահայտ աքսիոմի ակունքները դարեր ի վեր հարստացել են միայն սեփական հողում հայ մարդու արարման ձիրքով ու ջանքով: Արցախյան շարժումը հայտ էր թոթափելու զոհի կերպարը, Արցախյան շարժումը հայտ էր սեփական ձեռքով կերտելու սեփական ճակատագիրը: Դա հայ ժողովրդի երբեւէ ունեցած հաղթանակների փառավոր էջերից մեկն էր, որ որի լուսապսակը դարձավ Շուշիի ազատագրման գործողությունները: Այդ ազատության ամենօրյա բերկրանք զգում ենք մայր Հայրենիքի հետ անխախտ ու միասնական կերպով, սահմաններն անառիկ պահող մեր զինվորներով: Ես հույս ունեմ, որ Ազգային ժողովի հաջորդ արդեն իրական նիստը կկայանա Շուշիում, կա նման ցանկություն ԱԺ-ն տեղափոխել Շուշի եւ մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք: Պարոն նախագահ, թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ հայրենիքին մատուցած մեծ ծառայությունների եւ հետեւողական աշխատանքի եւ ինձ այդ գործում տրված հնարավորության համար: Դա ես համարում եմ Արցախի պատմության ամենածաղկուն շրջանը: Այս համատեքստում կուզենայի երախտագիտություն հայտնել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այս կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման , նրա անվտանգության աստիճանի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել այլեւ պատրաստակամ է հետագա ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում: Պարոն վարչապետ, ուզում եմ հավաստիացնել, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատարում է մայր հայրենիքին եւ ձեզ հետ համատեղ պատրաստ եմ կիսել մեր միացյալ հայրենիքի առջեւ ծառացած իհիմնախնդիրների լուծման ու մարտահրավերների դիակայության բոլոր դժվարություններին: Մեր գործունեության հիմքում ընկած սկզբունքներն են Առաջին սկզբունք - մարդը բարձրագույն արժեք է, իսկ պետությունն այդ բարձրագույն արժեքին ծառայող հաստատություն: Չկա Սահմանադրության որեւէ գործառույց, որը նպատակադրված չլինի իր քաղաքացիների այս կամ իրավունքի կամ ազատության երաշխավորմանը: Իմ պաշտոնավարումն էլ միտված է լինելու մարդուն ու ժողովրդին անմնացորդ ծառայելուն: Սկզբունք 2- Հայոց միացյալ հայրենիքի անվտանգությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը ենթակա չէ որեւէ սակարկման: Արցախի գլխին կախված սուրը պետք է ընկալել որպես յաթաղան ողջ հայության գլխին: Ուստի արցախահայության անվտանգությունը ողջ հայության անվտանգությունն է, արցախահայության արժանապատվությունը ողջ հայության արժանապատվությունն է: Իսկ արցախահայության հաջողությունը ողջ հայության հաջողությունն է: Սկզբունք 3 – Իրավունքի գերակայությունը եւ բոլորի հավասարությունը պետության երաշխավորմամբ պետք է ուղենիշ լինի բոլոր հասարակական հարաբերություններում: Սակայն պետք է գիտակցենք, որ իրավունքները կարող են արդյունավետ գործել համաչափության եւ հավասարության պայմաններում: Ուստի ոչ մի արտոնյալ մարդ չպետք է լինի: Սկզբունք 4 – ժողովրդավարական կառավարումը այլընտրանք չունի, ւստի հարկավոր է անընդհատ զարգացնել այն: Ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն ազատ ընտրությունների միջոցով հանրային իշխանությունների ձեւավորում, այլեւ պետական կառավարման համակարգի կոնկրետ որակների ապահովում, ինչպիսիք են օրինակ ներառականությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, նաեւ կայացած քաղաքացիական հասարակությունը: Սկզբունք 5 – Սոցիալական պետության կառուցման վերջնանպատակը համընդհանուր բարեկեցության եւ սոցիալական արդարության ապահովումն է: Մենք պետք է բոլորի համար այնպիսի հավասար ու խթանող պայմաններ ապահովենք, որ ամեն մի աշխատող քաղաքացի իր աշխատանքով բարեկեցիկ ապրելու հնարավորություններ ունենա: Պետությունը պարտավոր է իր ուշադրության կենտրոնում պահել նաեւ սոցիալապես խողելի խմբերին: Սկկզբունք 6 - Համընդհանուր խնդիրները պետք է լուծում ստանան հավաքական ու ներդաշնակ աշխատանքով ու պատասխանատվությամբ: Պետությունը ներդաշնակ օրգանիզմ է, որտեղ ամեն մի մասնիկ ունի իր անփոխարինելի գործառույթը: Պետությունը պետք է աշխատի յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հանրային բարիք ստեղծի նաեւ բոլորի համար: Սկզբունք 7 – Մեր հաջողությունների գրավականներից մեկը ներքին համերաշխությունն է: Ոչ մի ծրագիր, գաղափար կամ ցանկություն չի կարող հաջողություն ունենալ, եթե բացակայում է ներքին համերաշխությունն ու կայունությունը: Սա ամենեւին չի նշանակում, որ մենք դեմ ենք քննադատությանը, մրցակցությանը: Մեր նպատակն է ունենալ հանդուրժողական, կառուցողական, առողջ ու մրցակցային քաղաքական միջավայր, որտեղ հայրենիքի անվտանգությունն ու զարգացումը կդիտվեն որպես համընդհանուր խնդիրներ: Սիրելի հայրենակիցներ, ես ակնկալում եմ կառուցողական ու համերաշխ աշխատանք բառացիորեն բոլորի հետ: Կառուցողական ու համերաշխ աշխատանք ընտրություններին մասնակցած 12 կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, նախագահի մնացած 13 թեկնածուների, նրանց ընտրողների, ընտրություններին չմասնակցած քաղաքացիների եւ համայն հայության հետ: Ես այ ամբիոնից համերաշխության ու համագործակցության ձեռք եմ մեկնում անխտիր բոլոր հայրենակիցներիս եւ այդ ձեռքը միշտ մնալու է մեկնած, քանի դեռ կիսում ենք նույն հայրենիքը եւ նույն արժեքներն ու նպատակները: Որպես Արցախի նախագահ ես այլեւս չունեմ մրցակիցներ, չունեմ կուսակիցներ, ես լոկ ունեմ սահմանադրական պարտավորություններ բոլորի առջեւ, ես ունեմ հավատամք, որ պարտավոր եմ չձախողել, ունեմ հավատամք որ պարտավոր եմ պարզերես նայել հայոց մեծ նախնիների ու հայրենիքի ազատագրման հիմքում ընկած մեր ընկերների շիրիմներին: Նաեւ իմն է պարտավորությունը այնպես անելու, որ մեր ընկած հայորդիների զավակները, հարազատները երբեւէ արդարացիորեն չմտածեն, թե զուր էր իրենց ամենաթանկ զոհողությունը հայրենիքին, թե մենք դավաճանում ենք զոհվածների թափած սուրբ արյանը: Ոչ եւ երիցս ոչ: Ուզում եմ խոսքս ավարտել շնորհակալությամբ, ներողությամբ եւ երդումով: Շնորհակալ եմ հայոց բոլոր մեծ նախնիներին, երախտապարտ եմ իրենց աշխատանքով, ջանքով ու արյունով հայոց միացյալ պետականությունը վերականգնած, պահպանող ու զարգացնող յուրաքանչյուր անձի՝ զինծառայողից մինչեւ հողամշակ, մանկավարժից մինչեւ հանրային ծառայող: Ներողություն եմ հայցում բոլորից հայրենիքին ծառայելու ընթացքում իմ բացթողումների, սխալների, իմ կողմից հարուցված հիասթափությունների համար: Երդվում եմ մեր մեծ նախնիներով, հերոս հայորդիների հիշատակով, գալիք սերունդներով եւ համազգային երազանքներով, որ Արցախի նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ կերտման ուղղությամբ: Մենք հաճախակի ենք երդում տալիս: Ուզում եմ այստեղ հիշեցնել իմ մի երդման մասին, որը տվել եմ 1988 թվականի փետրվարի 13-ին զոհված եղբորս: մեծ եղբայրս՝ Արմենը, այստեղ է, ծառայում էր Խորհրդային բանակում: Սամվելը, որ ինձնից մեծ էր 3 տարով, սկսվեց շարժումը եւ առաջին օրը՝ փետրվարի 13-ին դիմում է իր փոքր եղբորը՝ պատրա՞ստ ես զոհվելու հանուն հայրենիքի: Ասեցի այո, երկուսով երդվեցինք: Նա կատարեց իր երդումը, իմը դեռ մնում է: Կեցցե հայոց փառապանծ ժողովուրդը, կեցցեն հայոց մեծ նախնիները, որ կերտեցին ու մեզ ավանդեցին սրբազան հայրենիք ու արժեքներ, կեցցե Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունն ու հայոց Սփյուռքը, կեցցեն գալիք սերունդները, որ հավերժ ապրելու են ազատ, անկախ, զորեղ, երջանիկ ու միացյալ Հայաստանում: Ուզում եմ վերջում ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ»:


Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

14:35

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել...

14:15

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների...

13:57

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված...

13:32

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ...

13:17

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն...

13:04

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով ավելի է

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով...

12:48

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց օրենքը

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց...

12:24

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա...

12:08

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային...

12:08

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից. ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին. նախկին Հայր Գեղարդ

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից,...

11:45

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու...

11:18

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

10:47

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի...

10:23

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

10:09

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ...

09:44

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

09:18

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

20:23

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային...

19:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33