ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը , որը ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթանում: Բանախասը հայտնեց, որ համաձայնագրի կնքման հիմնական նպատակը ԵԱՏՄ մի անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք հետագծելիության մեխանիզմի կիրառման միջոցով տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականության ապահովումն է, ինչպես նաև մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումը: Համաձայնագրով սահմանվում է Եվրասիական տնտեսական միությունում հետագծելիության մեխանիզմի ստեղծման և գործունեության կարգը: Հաշվառումը, ըստ Փաշայանի, ԵԱՏՄ տարածք ապրանքների ներմուծման փաստաթղթերի փոխկապակցվածության ամրագրումն է, ինչը նշանակում է, որ ապրանքը մի ընկերությունից մյուսին վաճառելու դեպքերում, նախորդող հարկային հաշիվները պետք է ներառվեն և տեսանելի լինեն միասնական համակարգում: Համաձայնագրով սահմանվում է, որ հետագծելիության մեխանիզմի գործունեության շրջանակներում անդամ պետություններն ապահովում են տեղեկատվական փոխգործակցություն էլեկտրոնային տեսքով այն տեղեկությունները փոխանակելու միջոցով, որոնք պարունակվում են հետագծելիության ազգային համակարգերում: Հետագծելիության ազգային համակարգերի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, որոնցով կանոնակարգվում է տեղեկատվական փոխգործակցությունը` արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրացված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացներ իրականացնելիս: Ըստ Փաշայանի, համաձայնագրով նախատեսվում է, որ հետագծելիությունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվելիք ցանկում ներառված ապրանքների նկատմամբ: Համաձայնագրի գործողությունը տարածվում է «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան բացթողումից հետո, մյուս հարաբերությունններին չի առնչվում: Տեղեկացնելով, որ հետագծելիության մեխանիզմը նախատեսվում է ներդնել հաջորդական փուլերի միջոցով՝ բանախոսը հայտնեց, որ առաջին փուլում այն գործելու է պիլոտային ծրագրի շրջանակներում, որի իրականացման ժամկետները և պայմանները կսահմանվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված ապրանքների հետագծելիության ազգային համակարգի ստեղծումը, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, կարող է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն առաջացնել: Միքայել Փաշայանը հայտնեց, որ համաձայնագրի գործողությունը չի տարածվում հետագծելիության ենթակա այն ապրանքների վրա, որոնք իրացվել են մանրածախ առևտրում: Նման վաճառքից հետո այդ ապրանքի համար համակարգը կանգնում է և դադարեցվում է տեղեկատվության տեղադրումը: «Երկրորդ, ԵԱՏՄ տարածքում վերամշակման ռեժիմով ներմուծվող ապրանքների վրա չի տարածվում այն և չի տարածվելու նաև ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք ապրանքները ներմուծել են անձնական օգտագործման նպատակով»,- հայտնեց բանախոսը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաձայնագրին:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33