ARM | RUS |

«Ծառայել եմ ու շարունակելու եմ ծառայել». Նարինե Աղբալյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ուղերձ է հղել

22.05.20 | 18:45

Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Նարինե Աղբալյանը ուսումնական տարվա և իր պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ուղերձով դիմել է հանրությանը: Ստորեւ ներկայացնում ենք ուղերձը. «Սիրելի ուսուցիչներ եւ աշակերտներ, դասախոսներ եւ ուսանողներ, սիրելի գործընկերներ։ Ավարտվում է 2019-2020 ուսումնական տարին։ Ավարտվում է՝ բոլորիս համար անսովոր պայմաններում։ Նոր կորանավիրուսի համավարակը որպես աննախադեպ փորձություն ծառացավ բոլորիս առջեւ՝ ստիպելով փնտրել ու գտնել ելք՝ ուսուցման գործընթացը չընդհատելու՝ մեր երեխաներին անուսում չթողնելու համար։ Փառք ու պատիվ մեր ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին, ուսանողներին ու դասախոսներին, որ կարողացան համատեղ ջանքերով շատ արագ անցում կատարել հեռավար ուսուցման՝ չունենալով համապատասխան փորձ եւ բավարար միջոցներ։ Նորից ու նորից բոլորին հայտնում եմ խորին երախտագիտությունս։ Ստեղծված իրավիճակը լուրջ մարտահրավեր էր նաեւ կրթության ոլորտի պատասխանատուներիս համար։ Վստահեցնում եմ, որ նախարարության կողմից արվել է հնարավորը՝ հեռավար ուսուցման գործընթացը ուղղորդելու, ծագած խնդիրներին իրավիճակային լուծումներ տալու համար։ Զրկված լինելով արտաքին որեւէ օգնությունից, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերել շուրջ 100 դպրոցների, ինչպես նաեւ 3 տասնյակից ավել գյուղերի, Ստեփանակերտ ու Շուշի քաղաքների բազմանդամ շուրջ 300 ընտանիքների համար։ Այս հարցում մեզ աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արցախի Հանրապետության կառավարությանը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակին, «Ապագա սերունդների հիմնադրամ»-ին, «Վալլեքս բարեգործական հիմնադրամ»-ին, «Հայրենիք» հիմնադրամին, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը, անհատապես՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդիներին՝ Հայկ եւ Վարդան Սարգսյաններին եւ բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել արցախցի երեխաներին՝ անձամբ նախաձեռնելով եւ նվիրելով տեխնիկական միջոցներ։ Հուսով եմ՝այդ օգնությունը լինելու է շարունակական եւ հասնելու է բոլոր կարիքավորներին։ Կանխատեսելով համավարակի պատճառով սպասվող զարգացումները՝ Նախարարությունը նախաձեռնել է Արցախում հեռավար ուսուցման գործընթացի ուսումնասիրություն՝ այդ նպատակով հարցում իրականացնելով ուսուցիչների եւ դպրոցների տնօրենների շրջանում։ Հարցման արդյունքները հիմք են ծառայել մեզ համար՝ ստեղծված իրավիճակում ոչ դյուրին որոշումներ կայացնելու։ Դրանով էր պայմանավորված մեր որոշումը՝ հաշվառել եւ գնահատել հեռավար ուսուցման արդյունքները։ Չեղարկվեցին դպրոցներում ավարտական եւ փոխադրական քննությունները։ Փոխարենը, բոլորս միասին հանձնեցինք ամենակարեւոր քննություններից մեկը՝ արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ գործելու քննությունը։ Վստահ եմ, որ նոր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որ ձեռք բերեցինք վերջին երեք ամիսներին, օգնելու են յուրաքանչյուրիս՝ մեր հետագա կյանքի ճանապարհին։ Սիրելի շրջանավարտներ, Գիտեմ, որ երկար եք սպասել Վերջին զանգի արարողությանը, յուրահատուկ ջերմեռանդությամբ ու հույզերով նախապատրաստվել տոնելու այդ չկրկնվող օրը։ Ափսոսում եմ, որ ձեր այդ երազանքը կիսատ մնաց։ Միաժամանակ, վստահեցնում եմ, որ առջեւում անսահման հորիզոնն է, աշխարհը՝ իր անսահման հնարավորություններով։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն եւ տոնելու ու ուրախանալու բազում առիթներ ու հնարավորություններ ձեր կյանքում։ Եղեք նպատակասլաց, աշխատասեր ու հետեւողական ՝ ձեր երազանքներին հասնելու համար։ Ձեզնից շատերը շարունակելու են ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, որոշում է ընդունվել՝ բուհերում ընդունելություն կատարել մեկ քննությամբ։ Դա ոմանց համար լրացուցիչ հնարավորություն է, ոմանց համար՝ նոր խնդիր։ Շատերը, այս որոշմամբ պայմանավորված, հնարավոր է՝ վերանայեն իրենց ընտրած մասնագիտությունը։ Խորհուրդս է ձեզ՝ չընկնել հեշտ արդյունքի հետեւից՝ զոհաբերելով երազանքը․ ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս առաջնորդվեք սրտի′ թելադրանքով, որպեսզի ապագա աշխատանքը ձեզ համար լինի ոչ թե պարզապես զբաղմունք կամ պարտավորություն, այլ՝ կոչո′ւմ։ Սիրելի′ հայրենակիցներ Ուսումնական տարվա ավարտը համընկել է մեր երկրում իշխանափոխության հետ։ Համավարակի բարդ պայմաններում, ձեզ հետ միասին պատվով հաղթահարեցինք եւս մեկ փորձություն՝ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների կազմակերպումը, որի արդյունքում մեր երկրում ընտրվեց նոր Նախագահ եւ ձեւավորվեց նոր խորհրդարան։ Սահմանադրությանը համապատասխան, ընթացքի մեջ է նոր կառավարության ձեւավորման գործընթացը։ Դրանով պայմանավորված ավարտվում է նաեւ իմ՝ որպես Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնավարման ժամկետը։ Պաշտոնը թողնելուց առաջ, ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ հայրենիքին ծառայելու ինձ ընձեռած հնարավորության, վստահության եւ քաղաքական ու պետական գործչի իմ կայացմանը մեծապես նպաստելու համար։ Պատիվ եմ ունեցել Բակո Սահակյանի քաղաքական թիմում 11 տարի ղեկավարել Արցախի Հանրապետության կարեւորագույն ոլորտներ, 2009-2017-ին աշխատելով որպես Մշակույթի եւ երիտասարդության հարցերի, 2017-2020-ին որպես Կրթության, գիտության եւ սպորտի նախարար։ Նախարարի պաշտոնը թողնելուց առաջ խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին, յուրաքանչյուրին, ում հետ այս տարիներին մտահղացել ու կյանքի ենք կոչել բազում գաղափարներ, նախաձեռնել ու իրագործել տասնյակ հետաքրքիր ծրագրեր։ Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով բոլոր այս տարիներին կանգնած է եղել իմ կողքին, սատարել ու օգնել է այս պատվաբեր առաքելության մեջ։ Վստահեցնում եմ բոլորիդ՝ ծառայել եմ ու, անկախ իմ կարգավիճակից, շարունակելու եմ ծառայել Հայրենիքիս՝ Նվիրումով եւ Պատասխանատվությամբ։ Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին եւ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին, խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ՝ նոր պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։ Այս ոչ դյուրին ժամանակաշրջանում շատ բարդ խնդիրներ ու մարտահրավերներ են ծառացած նոր իշխանությունների առջեւ։ Վստահ եմ, որ տարիների փորձը, իմաստությունը եւ ժողովրդի անվերապահ աջակցությունն օգնելու են Արցախի նոր ղեկավարներին՝ մեր հայրենիքի շահերը անշեղորեն պաշտպանելու, Արցախ երկիրն էլ ավելի հզորացնելու եւ միասնական հայրենիք կերտելու ճանապարհին։ Շնորհավորում եմ Լուսինե Ղարախանյանին, ով կստանձնի Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնը։ Վստահ եմ, որ կրթության համակարգում աշխատանքի իր բազմամյա փորձն ու մարդկային որակները կնպաստեն Արցախում կրթության հիմնախնդիրների լուծմանը եւ ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտության դեպքում կիսվելու իմ փորձով ու գիտելիքներով։ Առողջություն եւ հաջողություն եմ մաղթում բոլորին։ Մեր երկրին՝ խաղաղություն, զորություն եւ նորանոր հաղթանակներ։


Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

14:35

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել...

14:15

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների...

13:57

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված...

13:32

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ...

13:17

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն...

13:04

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով ավելի է

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով...

12:48

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց օրենքը

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց...

12:24

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա...

12:08

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային...

12:08

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից. ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին. նախկին Հայր Գեղարդ

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից,...

11:45

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու...

11:18

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

10:47

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի...

10:23

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

10:09

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ...

09:44

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

09:18

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

20:23

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային...

19:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33