Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի հոկտեմբերի 18-ին Իրանի ներկայիս էմբարգոյի լրանալուց հետո զենքի մատակարարման սահմանափակումներ չլինեն: Այս մասին մայիսի 22-ին Ա.Գորչակովի հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ կազմակերպված առցանց քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ես այնպիսի միտք թույլ չեմ տալիս, որ 2020 թվականի հոկտեմբերի 18-ից հետո Իրանի նկատմամբ որեւէ սահմանափակող ռեժիմ կգործի այնտեղ զենքի մատակարարումների առումով՝ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի յոթ կատեգորիաներով, եվ, համապատասխանաբար՝ Իրանից զենքի մատակարարումների»,- ասել է նա: «Ներկայիս թույլտվության կարգն այն խստագույն էմբարգոյի շարունակությունն է, որը գոյություն ուներ մինչեւ 2231 բանաձեւի ընդունումը: Եվ, ինչպես ասվում է բանաձեւում եւ, ինչպես մենք արդեն գիտենք այս հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներից, Ռուսաստանը, անշուշտ, կանի ամեն ինչ, որպեսզի հոկտեմբերի 18-ից հետո նման բան գոյություն չունենան»,- ընդգծեց Րյաբկովը: The New York Times թերթը ապրիլի 26-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է փորձել հանսել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունի բանաձեւի նախագիծը, որը զենքի էմբարգոյի պահպանում է նախատեսում Իսլամական հանրապետության նկատմամբ՝ հիմնվելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վրա: Համաձայն այս դրույթների փաստաթղթի, որը ստորագրվել էր 2015-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից Իրանի հետ, Թեհրանը հոկտեմբերին կկարողանա զենք եւ ռազմական տեխնիկա ձեռք բերել արտասահմանյան մատակարարներից:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55