Ստեփանակերտում երեկ տեղի է ունեցել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Միության տարածած հաղորդագրության համաձայն, Վազգեն Յակուբյանը, փոխանցելով ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի և Կենտրոնական վարչական ժողովի անդամների բարեմաղթանքները, կրկին անգամ շնորհավորեց Արայիկ Հարությունյանին համապետական ընտրություններում հաղթանակի և նախօրեին պաշտոնը ստանձնելու առթիվ։ Նախագահ Հարությունյանը կարևորել ու շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար, և նշել, որ հանրապետության իշխանություններն այսուհետ ևս պատրաստ են իրենց գործուն աջակցությունը բերել ՀԲԸ Միության ծրագրերի շարունակականության ապահովմանը: Ներկայացնելով Արցախում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերը` Վազգեն Յակուբյանը հավաստիացրել է, որ բոլոր ուղղություններով դրանք ընդլայնման ներուժ ունեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկել նոր հնարավորությունները։ Տեղեկություն Արցախում ՀԲԸՄ կողմից իրականացվող ծրագրերի մասին. ՀԲԸՄ «Հուսո դաշտեր» ծրագիրն օգնում է ագրո-ձեռներեցներին, այդ թվում՝ սիրիահայ գյուղատնտեսներին շրջանառու փոխառությունների տրամադրմամբ՝ պետության կողմից հատկացված հողակտորների վրա ցանք կատարելու նպատակով: Նաև անվճար տրամադրվում են տրակտորներ և գյուղատնտեսական այլ սարքավորումներ: ՀԲԸՄ «Ձիթենու այգիներ» ծրագրի շրջանակներում Արցախում 30 սիրիահայ ընտանիքի օժանդակություն է տրամադրվել երկրի հարավային շրջաններում տնկելու երաշտադիմացկուն և ցրտադիմացկուն ձիթենու ծառեր` բացելով Արցախում ձիթապտղի արդյունաբերության հեռանկարներ: «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը հնարավորություն է ընձեռում ստանալ հիմնավոր գիտելիքներ ձեռնարկատիրության բնագավառում և շարունակական աջակցություն սեփական բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու համար: Ծրագիրը ներառում է հավաստագրման դասընթացներ՝ ուղղված անգլերեն լեզվի իմացության կատարելագործմանը, ինչպես նաև հանրային կառավարման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը: Արցախի կամերային նվագախումբ. 2004 թվականից ի վեր 20 հոգուց բաղկացած այս նվագախումբը հռչակ է ձեռք բերել Արցախում, Հայաստանում և արտերկրում ՝ հանդես գալով բազմաթիվ հյուրախաղերով և դրանով իսկ բարձրացնելով Արցախի համբավը: ՀԲԸՄ կանանց հզորացման նախաձեռնություն. Այս նախագծի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» ծրագիրը կոչված է աջակցություն ցուցաբերել փոքր բիզնես սկսելու կամ այն ընդլայնելու գործում՝ սկսած մասնագիտական բիզնես-վերապատրաստումից, փոքր դրամաշնորհներից մինչև փորձագիտական խորհրդատվություն, մենթորինգ, համագործակցության ցանցեր ձևավորելու հնարավորություններ: ԹՈՒՄՈxՀԲԸՄ. ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արտադպրոցական ծրագիր է, որը Ստեփանակերտում ամբողջովին ֆինանսավորվում է ՀԲԸՄ-ի կողմից՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին ետ չմնալ Հայաստանի և արտերկրի իրենց հասակակիցներից:
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03