Գիտելիքի և դպրության օրն այս տարի Երևանի համար 147 և 174 դպրոցներում ինքնատիպ էր ու առանձնահատուկ: Օրվա միջոցառումների մեկնարկը կրթօջախներում տրվել է հարգանքի տուրք մատուցելով: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայրաքաղաքի 174 դպրոցում հանդիսավորությամբ բացվել է կրթօջախի սան, այս տարվա ապրիլին առաջնագծում հերոսաբար զոհված Հրաչ Մուրադյանի փառքի սրահը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ինչպես նաև Հրաչ Մուրադյանի ծնողները: Ներկաները համոզմունք են հայտնել, որ դպրոցի այս սրահը խոնարհումի յուրօրինակ վայր կդառնա սաների համար՝ ճշմարիտ հայրենասիրություն սերմանելով մատաղ սերնդի հոգիներում:
Այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն էլ Երևանի համար 147 դպրոցի շրջանավարտ էր: Հայրենասեր աշակերտի մասին հիշողությունները վառ են, հպարտությունը՝ անսահման: Սեպտեմբերի 1-ին դպրոց այցելած Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամների ու դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Արցախի հերոսի հիշատակը հավերժացնող փառքի սրահում: Թե՛ ուսուցչական անձնակազմը և թե՛ դպրոցի աշակերտները նշել են, որ կրթօջախի պատերից ներ ս միշտ է թևածում հերոս հայորդու անունը, ինչն իր հերթին նաև յուրովի պատրավորեցնում է իրական հերոսի ոգով դաստիարակել կրթօջախի ներկա ու ապագա բոլոր սերունդներին:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47