Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը, որը վերաբերում է 2004թ. փետրվարին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների ժամանակ Ադրբեջանը ներկայացնող հատուկ պատրաստություն անցած ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությանը և մեկ այլ հայ սպայի սպանելու փորձին:
2013թ. ՄԻԵԴ ներկայացված հայցում նշվում է, որ Ադրբեջանը, ներում շնորհելով և մեծարելով մարդասպանին, խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ: Բացի այդ, նշվում է, որ Հունգարիան, որտեղ ձերբակալվել և ցմահ ազատազրկման է դատապարտվել Սաֆարովը, ևս թույլ է տվել Կոնվենցիայի դրույթների խախտում, քանի որ մարդասպանին հայրենիք արտահանձնելու թույլտվություն տալով՝ չի հետևել Ադրբեջանում Սաֆարովի հետագա պատժի կրման գործընթացին:
Այժմ ՄԻԵԴ վճռում նշվում է, որ «Ադրբեջանն անարդարացիորեն ձախողել է էթնիկ ատելության հողի վրա կատարված սպանության համար իր քաղաքացու նկատմամբ արտասահմանում սահմանված ազատազրկման պահանջի հետագա իրագործումը»:
«Փոխարենը հայրենիքում նրան ներում է շնորհվել, ծառայողական առաջխաղացում է ապահովվել, մի շարք արտոնություններ են տրվել: Սակայն Սաֆարովի ծառայողական առաջխաղացման և այլ արտոնությունների տրամադրման համար բավարար քանակությամբ իրավական հիմքեր չեն եղել»,-ասված է վճռում:
Վճռում նաև նշվում է, որ որպես արդյունք եղած անպատժելիությունն անհամատեղելի է Ադրբեջանի՝ կյանքի նկատմամբ հարձակումներն արդյունավետ կանխելու վերաբերյալ ստանձնած պատավորության հետ:
ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Ադրբեջանի իշխանությունների՝ մարդասպանի անպատժելիությանը հանգեցրած քայլերն ուղղակի կապ ունեն նրա զոհի հայկական ծագման հետ:
«Սպան բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մեծարվել է ատելության հողի վրա կատարված ծայրահեղ դաժանության համար»,-ասվում է վճռում:
Ինչ վերաբերում է Հունգարիային, ապա նշվում է, որ երկիրը որևէ սխալ թույլ չի տվել երաշխավորելու, որ ադրբեջանցին հայրենիք արտահանձնումից հետո կշարունակի կրել պատիժը:
«Չկա որևէ ապացույց առ այն, որ Հունգարիայի իշխանությունները տեղյակ են եղել, որ Սաֆարովն Ադրբեջանում ազատության մեջ է հայտնվելու»,-ասված է վճռում:
Նշվում է, որ հայցվոր կողմը պահանջել է փոխհատուցել միայն դատական ծախսերը՝ ավելի քան 15 000 ֆունտ ստերլինգ: Դատարանը պահանջը բավարարել է: Ադրբեջանը պետք է փոխհատուցումը վճարի վճռի հրապարակումից հետո հաջորդ երեք ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման` առանց առնվազն 25 տարի ներման իրավունքի: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել է: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան, որտեղ նրան հենց նույն օրը ներում է շնորհվել՝ մեծարելով իբրև ազգային հերոսի:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33