Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Ալեքսանյանը, որ իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի համաձայն փորձել էր նրան վրաերթի ենթարկել եւ օրեր առաջ կալանավորվել էր, ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հատնեց Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը։ Պաշտպանը հայտնեց, որ վերաքննիչ դատարան էին դիմել հիմնավոր կասկածի և հիմքերի բացակայությամբ հիմնավորելով իրենց բողոքը։ Նախնական տվյալով դատարանը երկու հիմքով էլ բացարարել է բողոքը։ Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարայանը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն օրը Բաղրամյան պողոտայում անհայտ անձը հեծանիվով փորձել է իրեն վրաերթի ենթարկել, ինչից հետո իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Խոսքը «Կամք»-ի անդամ Արթուր Ալեքսանյանի մասին է։ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` ԱԺ հերթակա նիստից հետո օրեր առաջ նա Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել նախաձեռնության կողմից խնդրահարույց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիային, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք տալու փաստով։
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01