Կառավարությունը ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը և այն կուղարկվի Ազգային ժողով: ՀՀ ֆինասներ նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ գույքային հարկերի հարկման պոտենցյալը 4,3 անգամ կաճի: «Սա իր հերթին նշանակում է, որ հնարավորություն կստեղծվի համայնքներին՝ իրենց առաջ ծառացած խնդիրների այլ որակի լուծման հասնել»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ ներկայումս մինչև 3 միլիոն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում և հիմա առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է, որ համակարգը ներդրվի աստիճանաբար և միանգամից հարկի նոր չափեր չսահմանվեն, այլ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա կարևորագույն ռեֆորմ համարեց և նշեց, որ այն իրականացվում է երկարատև քննարկումների արդյունքում: «Այստեղ, իմ կարծիքով, տեղի են ունենում մի շարք կարևոր, հեղափոխական նշանակության փոփոխություններ: Առաջինը՝ չհարկվող գույքի հասկացությունը վերացվում է»,-ասաց նա և անընդունելի համարեց չհարկվող շեմը:
Վարչապետը ամենակարևոր սկզբունքային փոփոխությունը համարեց պետական բյուջեի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը․ «Սովորաբար պետական բյուջեի նկատմամբ կա երկու վերաբերմունք, երբ պետական պաշտոնյաները, կամ համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը ենթագիտակցության մեջ բյուջե վճարած ամեն կոպեկ համարում է կորսված փող, սա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Դա մեր համախառն ազգային գրպանն է, որը պատկանում է բոլորիս և մեր յուրաքանչյուրի բարեկեցությունը և անվտանգությունը կախված է նրանից, թե որքան գումար է հավաքվում այդտեղ, հետևաբար՝ մենք պետական բյուջեին պետք է վերաբերվենք այնպես՝ ինչպես վերաբերվում ենք ընտանեկան բյուջեին»։
Վարչապետը նշեց՝ գույքահարկն ավելանալու է․ «Ընդհանուր առմամբ գույքահարկը ավելանալու է, և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք անվանում ենք դղյակներ, ապարանքներ»,-ասաց նա և նշեց, որ այստեղ ճոխության հարկի տարր նույնպես կա:
«Սա կարևոր դեր է խաղալու Հայաստանում քաղաքաշինական կուլտուրայի զարգացման գործում, քանի որ մարդիկ հիմա տներ կառուցում են առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու, և մտածում են՝ որքան մեծ, բարձր, որքան շատ ուրիշների ճնշող, այնքան լավ: Մենք չորս փուլային հարկային բարեփոխումների համակարգ ենք ներդրում և այս ժամանակահատվածում առաջին տարում մոտավորապես 600 հազար շահառուների գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ»,-ասաց նա և նշեց, որ 2021 թվականը ճգնաժամային տրամաբանության մեջ կլինենք գույքահարկի առումով, հետագայում տնտեսական աճի տեմպը կվեկանագնեն և բարձրացրումը կլինի իրավիճակին համարժեք:
Վարչապետին տեղկեացրեցրին, որ 600 հազարից պակաս շահառուի թվի մասին է խոսքը, և կոնկրետ թիվը խոստացան ճշտել և հայտնել:
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03