Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը և մանրամասնում, որ ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաղսի գյուղ բնակիչ, 33-ամյա Գնել Կ.-ն էր, ով նույն օրը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Հրազդան–Չարենցավան «Պիկետ-4» տեղամասի 56-րդ կմ հատվածում երկաթգծի Քաղսի գյուղի տարածքով անցնող տեղամասում մոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է բետոնե էլեկտրասյան վրա, որի ընթացքում էլեկտրահարվել, վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Կայքի տեղեկություններով՝ Գնել Կ.-ն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրամանտյոր:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33