«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի (ՀԱՓԿ) և ՆԱՏO-ի աջակցության և գնումների գործակալության (NSPA) հետ երկար բանակցությունների արդյունքում մեկնարկել է երկամյա «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագիր»-ը, ըստ որի, մայիսի 27-ին ՀԱՓԿ-ի գրասենյակում կայացավ փաստաթղթի ստորագրման արարողությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից, ծրագիրը կիրականացվի թիրախային չորս մարզերում՝ Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում: «Ծրագրում ներառված են 42 համայքներ: Ծրագիրն իրականացնելու է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մոնիտորինգը՝ «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը, իսկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը, որպես ազգային մարմին, տրամադրելու է խորհրադատվություն և իրականացնելու է վերահսկողություն ողջ ծրագրի ընթացքում:
Հայկական Կարմիր Խաչը ծրագրի ընթացքում կբարձրացնի Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի վերաբերյալ իրազեկվածությունը, «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի» թեմայով կկրթի նվազագույնը 24000 աշակերտ և 1500 ուսուցիչ, կսարքավորվեն մանկական խաղահրապարակներ:
Արարողությանը ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Քնարիկ Դավթյանը, ինչպես նաև՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության ներկայացուցիչ Սերգեյ Միրզոյանը:
Ներկաները շնորհակալությամբ կարևորեցին ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության դերակատարումն այս ծրագրում և հույս հայտնեցին հետագա փոխհամագործակցության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33