Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր եւ խորհրդարանի պատգամավորների անունից, Առաջին Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրվա առթիվ: 1918թ-ի մայիսի 28-ին հայ ժողովրդի հավաքական կամքի եւ միասնության դրսեւորմամբ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը: Հանրապետության տոնն իր մեջ կրում է մայիսյան հաղթանակների խորհուրդը՝ վերածվելով հայ ազգի միասնականության եւ միաբանության լավագույն առհավատչյայի: Երկրի եւ իշխանությունների առջեւ դրվող հրամայական խնդիրները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են լինում, սակայն միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը: Այդ համատեքստում անգնահատելի է պատմական եւ քաղաքական վճռորոշ իրադարձությունների ժամանակ ինքնամիաբանվելու, հաստատակամ եւ միասնական քայլ անելու հայ ժողովրդի ձիրքը: Մաղթում եմ, որ կուռ եւ միասնական լինի հայի անպարտ ոգին, միաբանություն եւ միասնականություն Հայկական երկու պետություններին եւ աշխարհասփյուռ հայությանը: Եվս մեկ անգամ շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրը»:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33