Սաուդյան Արաբիան եւ ՕՊԷԿ-ի մի շարք այլ մասնակից երկրներ քննարկում են մայիս եւ հունիս ամիսներին գործող նավթի արդյունահանման քվոտաների՝ մինչեւ 2020-ի վերջ երկարաձգելու հնարավորությունը, բայց դեռ աջակցություն չեն ստացել ՕՊԵԿ+-ի շրջանակներում գործընկեր Ռուսաստանից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՕՊԵԿ+-ի աղբյուրները: ՕՊԵԿ+-ի մասնակիցները կորոնավիրուսի համավարակի ազդեցության պատճառով պահանջարկի կտրուկ անկման դեմ պայքարում պայմանավորվել են մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում արդյունահանումը կրճատել օրական 9.7 միլիոն բարելով, ինչից հետո պայմանավորվել են աստիճանաբար կրճատել սահմանափակումներն ընդհուպ մինչեւ 2022-ի գարուն: ՕՊԵԿ+ պակտի մասնակից երկրներից մի քանի աղբյուր հայտնել են, որ Սաուդյան Արաբիան է նախաձեռնել մինչեւ 2020-ի վերջ արդյունահանման առավելագույն կրճատման երկարաձգման հնարավորությունը: «Սաուդյանցիները կարծում են, որ շուկան դեռ աջակցության կարիք ունի եւ ցանկանում են երկարացնել առկա քվոտաները մինչեւ տարեվերջ: Ռուսները նույն բանն են ուզում, բայց չեն կարողանում համաձայնեցնել դա նավթային ընկերությունների հետ»,- նշել է ՕՊԵԿ+- ի աղբյուրը: Ռուսաստանում իրավիճակի ընկալմանը ծանոթ աղբյուրներն ասել են, որ Մոսկվան դեռ միանշանակ որոշում չի կայացրել, քանի որ այս շաբաթ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի եւ նավթարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպումից հետո նրանց կարծիքները չեն համընկել: Հանդիպման մասնակիցներից ոմանք ասել են, որ անհրաժեշտ է սպասել՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է պահանջարկը վերականգնվել ավիափոխադրումների վերսկսումից հետո:
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
23:16
23:12
22:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23