SARS-CoV-2 կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը Եվրամիության խորհրդում Գերմանիայի ապագա նախագահության առանցքային թեման կդառնա: Եվրոպան ի վիճակի է ճգնաժամից ավելի ուժեղ դուրս գալ, քան դրանից առաջ էր, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ըստ նրա՝ COVID-19-ի համավարակն «ամեն ինչ գլխի վրա շուռ տվեց» եւ ցույց տվեց, որ առանցքային փոփոխությունները կարճաժամկետ լուծումներ են պահանջում՝ երկարաժամկետ հետեւանքներով: ԵՄ խորհրդում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահության ընթացքում այլ առանցքային թեմաներից են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները Եվրամիությունից դուրս գալուց հետո, կլիմայի պաշտպանությունը եւ ապաստան տրամադրելու քաղաքականությունը Եվրոպայում, հայտնում է DW-ն: Գերմանիայի կառավարության ղեկավարը չի շրջանցել նաեւ միջազգային հարաբերությունները: Գերմանիայի կանցլերը շեշտել է ԱՄՆ-ի հետ շփումների կարեւորությունը՝ այն Եվրոպայի կարեւորագույն գործընկերն անվանելով: «Տրանսատլանտյան հարաբերությունները մեր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հիմնասյունն են»,- շեշտել է Մերկելը: Սակայն այժմ «Ամերիկայի հետ համագործակցությունն ավելի բարդ է, քան մենք կցանկանայինք», հավելել է նա: Մերկելը նշել է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այն, լինելով ԵՄ անմիջական հարեւանը, «չլուծված հակամարտությունների մի շարք է ստեղծել», կարծում է Գերմանիայի կանցլերը: Նա հիշեցրել է Ղրիմ ուկրաինական թերակղզու՝ ՌԴ-ի կողմից բռնակցման եւ Մոսկվայի աջակցությունը «խամաճիկային ռեժիմներին» Ուկրաինայի արեւելքում ինքնահռչակ հանրապետություններում: Ռուսաստանը «հիբրիդային միջոցներով գրոհում է արեւմտյան ժողովրդավարությունները, այդ թվում ՝ Գերմանիան»,- շեշտել է Մերկելը: Ընդ որում, Գերմանիայի կառավարության ղեկավարը ԵՄ Խորհրդում Գերմանիայի նախագահության մեջ Ռուսաստանի հետ հարաբերություններին նոր խթան հաղորդելու հնարավորություն է տեսնում: Կանցլերը հնարավոր թեմաների թվում նշել է իրավիճակը Լիբիայում եւ Սիրիայում, կլիմայի պահպանությունը եւ գլոբալ առողջապահությունը: Եվրամիության խորհրդի նախագահող երկիրն ընտրվում է վեց ամսով: Գերմանիան, որը վերջին անգամ այս պաշտոնը զբաղեցրել է 2007 թվականին, հուլիսի 1-ին ռոտացիայի կարգով կփոխարինի Խորվաթիային: Իսկ 2021 թվականի հունվարի 1-ից Պորտուգալիան կդառնա ԵՄ Խորհրդի նախագահող երկիր:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44