«Հարգելի Ալեն Սիմոնյան, փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին, թե՝ ներկա, թե՝ նախորդ»,-ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը։ Զոհրաբյանն ընդգծել է, երևի որևէ իշխանության գլխում գոնե ծագել է այն միտքը, որ լավ կլիներ այս երկու ինստիտուտները չլինեին, որպեսզի հանգիստ դատեին ում ուզում են և ոնց ուզում են, ազատորեն անեին այն, ինչ ուզում են: «Ուզում եմ հիշեցնել, որ ոչ վաղ անցյալում նույն փաստաբանները և լրագրողները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում նախորդ իշխանությունից, իսկ ապագայում Ձեր թիմակիցներին են պաշտպանելու հաջորդ իշխանությունից: Վստահեցնում եմ, որ Ձեր և մեր բոլորի շահերից է բխում ունենալ ուժեղ փաստաբանական և լրագրողական համայնքներ: Կցում եմ փաստաբանի մասնագիտական գործունեության վերաբերյալ մոտ 2 տարի առաջ հրապարակված իրազեկումը: Հ.Գ. Երբ բարձրաստիճան պաշտոնյան փաստաբաններին կամ լրագրողներին է ներկայացնում, որպես հանցակից առանց կոնկրետացնելու, ապա հասարակության մեջ այս ինստիտուտների նկատմամբ անվստահություն (եթե չնշեմ ատելություն) է սերմանվում: Այս իրավիճակում փաստաբաններ և լրագրողներ բառերը չակերտների մեջ նշելը ոչինչ չի փոխելու: Հարգելի հայրենակիցներ, Վերջին շրջանում նկատելի է լարվածություն հասարակության համար օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի...»,-գրել է Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, ով գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է, անդրադառնալով Սուքիասյանի հետ կոնֆլիկտ ունեցող Ռուբեն Հայրապետյանի գործին, մասնավորապես գրել էր. «Մի բան կարող եմ միայն ասել, որ վերադարձ այս ամենին էլ չի լինելու: Իսկ մարդակեր տեսակը` իր հովանավորներով, «փաստաբաններով», վարձու «լրագրողներով» և գյադաներով, պատժվելու են! Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»։
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02