Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո մինչ օրս աշխատանքից ազատվել է տարբեր ոլորտների ավելի քան 60.000 աշխատակից: Այս ցուցակի մեջ չեն մտնում ԶՈՒ-ից հեռացված կադրերը:
Այս մասին գրում է թուրքական Resmi թերթը՝ երկրի ներքին գործերի նախարարության ներկայացրած տվյալներին հղումով։
Ըստ թերթի փոխանցած տվյալների՝ հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիայում աշխատանքից ազատվել է անվտանգության համակարգի 7.899 աշխատակից, 323 ժանդարմ, առողջապահության ոլորտի 5.581, առափնյա անվտանգության ծառայության 8.777 աշխատակից, ԵՄ նախարարության 6.016, Արտաքին գործերի նախարարության 88, Սննդի, գյուղատնտեսության և անասնաբուծության նախարարության 1.379, Մշակույթի և զբոսաշրջության նախարարության 110, Կրթության նախարարության 28.163 աշխատակից, Բարձրագույն կրթության խորհրդի 2.346 և Կրոնական գործերով խորհրդի 519 անդամ:
Թերթը նշում է, որ այսքանով աշխատանքային կադրերի զտումները չեն ավարտվելու:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44