Այսօր «Շանթ» հեռուստաընկերությունը հեռուստադիտողի դատին կհանձնի նոր բազմասերիանոց «Փոխնակ մայրը» հեռուստասերիալը, որը դեպքերի անսպասելի զարգացումներով լարված կպահի հեռուստալսարանի հետաքրքրությունը:
Տիգրան Ներսիսյանը, Մարինկա Խաչատրյանը, Ելենա Բորիսենկոն, Հովակ Գալոյանը, Էվա Բաղդասարյանը, Հայկ Պետրոսյանը, Լիա Զախարյանը և այլ շատ հայտնի անուններ ամիսներ շարունակ կլինեն ձեր էկրաններին:

«Ընտրվել է մի թեմա, որը հոգեբանական առումով հետաքրքիր ազդեցություն կթողնի հեռուստադիտողների մոտ:Սուրոգատ մայր երևույթը չենք կարող ասել, որ արդիական է այսօր, սակայն երևույթը առկա է մեր իրականության մեջ: Սերիալում հիմնական թեմայից բացի ներկայացվում է նաև երկու ընկերների մութ անցյալի պատմություն: Դերասանական կազմից յուրաքանչյուրն ունի իրեն շատ տիպիկ և բնորոշ դերակատարում: Սյուժեն գրելուց առաջ զրուցել եմ իմ ծանոթների հետ, որոնք դիմել են սուրոգատ մոր օգնությանը, սակայն սերիալն ունի ամբողջովին գեղարվեստական մոտեցում, որի միջոցով կփորձենք փոխանցել այդ մարդկանց ապրումները: Կարող ենք ասել, որ նախագիծը նվիրված է մայրերին»,- Magnis.news-ի հետ զրույցում ասաց հեռուստասերիալի գեղարվեստական ղեկավար Ռոման Մուշեղյանը:

Մարինկա Խաչատրյանը, ով հանդես է գալիս գլխավոր հերոսուհու կերպարում, մեզ հետ զրույցում ասաց, որ ուրախ է կրկին վերադառնալ Շանթ, քանի որ հենց այստեղից է սկսել իր առաջին քայլերը հեռուստաեթերում: Խոսելով իր կերպարի մասին, դերասանուհին նշեց.

«Շատ խաղարկային կերպար է Սոնան: Դրական լիցքերով մի աղջիկ, ում ընտանիքը գյուղից տեղափոխվում է քաղաք ապրելու: Մեկ ամիս է ինչ սկսվել են նկարահանումները, սակայն կարող եմ ասել, որ Սոնան շատ ռիսկային քայլերի է գնում մոր կյանքը փրկելու համար: Այս թեմային անդրադառնալու փորձեր եղել են ինչ խոսք, բայց նման մոտեցումը վստահ եմ, որ շատ կհետաքրքրի հեռուստադիտողին: Ավելին ասել չեմ ցանկանում, հետևեք և կտեսնեք դեպքերի անսպասելի զարգացումները արդեն եթերում»:



Լրագրող` Էդգար Մադոյան
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47