Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը: Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու և ուղևորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից։
Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղևորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնումով և ուղղված է Երևանի ու Գյումրի միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանը: Այնուամենայնիվ, հանրապետության երկու խոշոր քաղաքների միջև էքսպրեսի երկարատև աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում հակավիրուսային միջոցառումների իրականացման հետ կապված՝ այս տարվա մարտից Հարավկովկասյան երկաթուղու ուղևորափոխադրումների ոլորտում արձանագրվել է ուղևորափոխադրումների ծավալների զգալի կրճատում: Այսպիսով, մարտի 14-ից չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղերթները: Արդյունքում, այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով այդ գնացքի ուղևորների թիվը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 56,5% -ով:
Երևան-Գյումրի արագընթաց գնացքների չեղարկման պատճառով հաշվետու ժամանակահատվածում այդ երթութու ուղևորների թիվը նվազել է 64%-ով: Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ գործող սովորական էլեկտրագնացքների ուղևորահոսքը կրճատվել է մինչև 15%: Երևան-Արաքս էլեկտրագնացքների ուղևորների թիվը նվազել է 18%-ով:
Դրական դինամիկա (+ 2,8%) գրանցվել է միայն Երևան-Երասխ երթուղով, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության կարանտինային միջոցառումների շրջանակներում միջքաղաքային ավտոբուսային երթուղիների չեղարկմամբ:
Ընդհանուր առմամբ, երկաթուղու բոլոր ուղղություններով ուղևորների թվի նվազումը ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 17,7%:
ՀԿԵ-ն շարունակում է խստորեն իրականացնել պարետի կանխարգելիչ և հակավիրուսային միջոցառումները՝ չափվում է ուղևորների ջերմությունը, շարժակազմն ախտահանվում և մաքրվում է, վագոններում պահոված է ախտահանող միջոցների առկայությունը, հսկվում է ուղևորների կողմից սոցիալական հեռավորության պահպանելու և դիմակներ ու ձեռնոցներ կրելու պահանջների կատարումը: Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում կառավարական հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացրել ընկերության ուղևորատար համալիրում և արձանագրել է պարետի որոշումներին ձեռնարկված միջոցառումների համապատասխանությունը:
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33