Նկատի ունենալով Հայաստանում ստեղծված իրավիճակը, խիստ անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի Արցախի Հանրապետությունում ևս վերանայվի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակվող քաղաքացիների թիվն անցավ 10.000-ը, մեկ օրվա կտրվածքով արձանագրվող դեպքերի թիվն այսօր 517 է, որը ռեկորդային է: Մահվան ելքով միջադեպերի թիվը վերջին օրվա ընթացքում 20 է, իսկ ընդհանուր թիվը՝ 214: Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը և իրավիճակը գնալով աղետալի է դառնում: Ժամանակն է, որպեսզի որքան հնարավոր է արագ Հայաստանի Հանրապետության վարչապետը փոփոխություններ մտցնի ինչպես կադրային, այնպես էլ՝ համաճարակի դեմ պայքարի ռազմավարության մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրավիճակը լուրջ անվտանգային սպառնալիքներ է առաջացնում, անհրաժեշտ է հակահամաճարակային միջոցառումների ողջ գործընթացի ուսումնասիրության նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորել, որը մասնագիտական, քաղաքական, անվտանգային և մի շարք այլ գործոնների համատեքստում մանրամասն կուսումնասիրի համաճարակի մեկնարկից իրականացված աշխատանքների արդյունավետությունը, հստակ կմատնանշի տապալման մեղավորներին՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով: Նկատի ունենալով Հայաստանում ստեղծված իրավիճակը, խիստ անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի Արցախի Հանրապետությունում ևս վերանայվի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, որովհետև անկախ այն հանգամանքից, որ Հայաստան-Արցախ սահմանակետերում շարժերի սահմանափակումներ են մտցված, սակայն ՀՀ-ում վարակակիրների կտրուկ աճով պայմանավորված, ինչպես նաև՝ ԱՀ-ում վարակակիրների թվի մեծացմամբ, նոր իրավիճակ է ստեղծվում: ԱՀ-ում ևս հապաղելու ժամանակ չունենք, պետք է օպերատիվ ու խիստ թիրախային քայլերով կանխենք վարակի հնարավոր տարածումը», - նշել է Ղարամյանը։
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33