«ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Անահիտ Պարզյանը: Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի եւ սոցիալական ծառայության նախարարության լրատվական ծառայությունից։ Նախարարությունը ներկայացրել է Պարզյանի կենսագրությունը։ «Ծնվել է 1985 թ.-ի մայիսի 22-ին, Վանաձորում: 2007 թ.-ին գերազանցությամբ ավարտելով Երևանի՝ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը քաղաքագիտություն մասնագիտությամբ, ԵՊԼՀ-ում սկսել է աշխատել նախ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների ամբիոնի լաբորանտ, ապա 2009 թ.-ին նշանակվել Միջազգային լրագրության և հանրային կապերի կենտրոնի ղեկավար, իսկ 2009 թ.-ից մինչև 2013 թ.-ը եղել է ԵՊԼՀ Հանրային կապերի բաժնի ղեկավար։ 2007-2012 թթ. ԵԱՀԿ մոդել համաժողովների համատեքստում եղել է Հանրային խոսքի և բանակցային հմտությունների դասընթացավար։ Քաղաքական գիտությունների թեկնածու է։ Գիտական աստիճանը ստացել է 2018 թ. Չինաստանի Նանծինի (Նանկինի) համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մասնագիտացումը՝ կիբեռանվտանգություն։ 5 տարի Չիանաստանում ուսանելուց հետո 2017 թ-ին վերադարձել է հայրենիք և մասնակցել ԵՄ-ի և ՀՀ կառավարության համատեղ YES ARMENIA ծրագրին։ Հաղթելով մրցույթում, լինելով 21 ընտրված մասնագետներից մեկը՝ աշխատել է «Թվային Հայաստան» հիմնադրամում որպես թվային ռազմավարությունների և կիբեռանվտագության մշակման և իրականացման փորձագետ։ Մասնակցել է ՀՀ Կիբեռանվտանգության ռազմավարության մշակմանը՝ լինելով հատուկ խմբի անդամ։ 2017 և 2019 թթ.-ին մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների էլեկտրոնային կառավարման, թվային տնտեսության, արհեստական բանականության համակարգերի և այլ թեմաներով Եվրոպայի համալասրանի Վարշավայի եվրատլանտյան ակադեմիայում։ Որպես ժյուրիի անդամ՝ հանդես է եկել «Եվրասիական թվային հարթակներ» ԵԱՏՄ կազմակերպված մրցույթին, «ՆերՈՒժ» ծրագրում։ Թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հետազոտությունները պարբերաբար ներկայացրել է միջազգային գիտաժողովներում, որոնք տեղի են ունեցել Քեմբրիջի, Ֆուդանի, Նանծինի համալսարաններում, ՀՀ ԳԱԱ-ում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ԵՊՀ-ում և այլն։ 2018-2019 թթ.-ին հեղինակել է կիբեռանվտանգության տեղեկատվական արշավ երեխաների, դեռահասների, նրանց ծնողների և ուսուցիչների համար, իսկ 2020 թ.-ին իրականացրել է «Կիբեռանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ ՄԱԿԶԾ-ում «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի դասընթացավար է։ 2017 թ.-ին պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության համատեղ «Հակոբ Մեղապարտ» մեդալով։ Գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է, մեկ գրքի համահեղինակ։ Տիրապետում է անգլերենի, ռուսերենի և չինարենի»։
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
14:27 06.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03