Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և ոստիկանության պետ Արման Սարգսյանի հետ ճեպազրույց է անցկացրել պարետատան նիստից հետո։ Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակին և պարետատան նիստում ընդունված որոշմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Մասնավորապես, տեղեկացվել է, որ պարետատան որոշմամբ՝ Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր։ «Այսինքն՝ հենց ձեր բնակարանը լքեցիք, պետք է լինեք դիմակով՝ սկսած բակերից, վերելակից, փողոցում քայլելիս: Քանի որ եղանակն ամառային է և զբոսանքի տրամադրող, այդ ժամանակ դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, որովհետև բազմամարդ զբոսանքները նույնպես լինում են վարակի փոխանցման աղբյուր»,- ասել է վարչապետ Փաշինյանը։ Իր հերթին, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ պարետատան նիստում գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները։ «Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները: Վարչապետ Փաշինյանը քաղաքացիներին հորդորել է նաև մասնակցել կանոնների պահպանման ուղղությամբ հանրային վերահսկողության ֆլեշմոբին և սոցցանցային էջերում ներկայացնել խախտման փաստը նկարագրող լուսանկարները։ Կառավարության ղեկավարը նկատել է, որ երեկվանից սկսված ֆլեշմոբը տվել է իր դրական արդյունքները և ինքը ևս ակտիվորեն մասնակցելու է հանրային վերահսկողության գործընթացին։
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33