ARM | RUS |

Թուրքիան փորձում է տիրանալ Երուսաղեմի հայկական կալվածքներին

04.06.20 | 10:34

2020 թ․ փետրվարի 13-ին «Հրեական մամուլ» շաբաթաթերթի (The Jewish Press) հոդվածը բացահայտել է Թուրքիայի կառավարության գործունեությունը՝ Երուսաղեմի հայկական և քրիստոնեական թաղամասերին տիրանալու մասին։ Լրագրող Բարուխ Յեդիդի հոդվածը կրում է՝ «Թուրքիան աշխատում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասին տիրանալու համար» խորագիրը: Երուսաղեմի հայ «բնակիչները TPS-ին [Իսրայելի լրատվական գործակալություն] պատմել են թուրք պաշտոնյաների ջանքերի մասին, որոնք վերջին տարիներին փորձում են նրանց համոզել ժխտել թուրքերի կողմից մեկ դար առաջ իրականացված Հայոց հոլոքոստը և տեղի քրիստոնյաներին պատկանող անշարժ գույքը ձեռք բերելու այլ գործողությունների մասին», գրել է Յեդիդը։ Երուսաղեմի հայ բնակիչներից մեկը, ում պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, TPS- ին հայտնել է, որ մի թուրք կին դիվանագետի հետ հանդիպումից 40 րոպե անց վերջինս փորձել է համոզել իրեն կասեցնել իր գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ «Ես հասկացա, որ նա ուզում է համոզել ինձ դադարեցնել հայերի կոտորածի թեմայով իմ գործունեությունը»։ Հայն ասել է, որ նա թուրք դիվանագետին անմիջապես ցույց է տվել դռան տեղը, որը հասկացել է՝ հայկական համայնքը երբեք չի հրաժարվի Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։ «Մենք ևս հարյուր տարի կսպասենք, բայց չենք հրաժարվի փոխհատուցման մեր պահանջից, քանի դեռ չենք հասել մի այնպիսի վճարման համաձայնագրի, որ կնքվել է Իսրայելի և Գերմանիայի միջև», ասաց հայ զրուցակիցը։ Երուսաղեմում անշարժ գույքի այլ հայ սեփականատերեր հայտնել են TPS-ին, որ թուրքական կառավարության ներկայացուցիչները իրենց առաջարկել են 3000 դոլար դրամաշնորհներ՝ տարբեր կարիքների համար։ Սակայն հայերը մերժել են թուրքական կաշառքները՝ դրանք անվանելով «լռեցման դրամաշնորհներ, որոնք կոչված են ապահովել, որպեսզի Թուրքիայի կառավարությունը չդատապարտվի 1915-1917 թթ․ կոտորածների համար»։ Թեև իսրայելցի լրագրող Յեդիդը օգտագործում է «կոտորած» եզրը՝ համաձայն Իսրայելի կառավարության ժխտողական քաղաքականության, սակայն նա արագորեն շեղվում է այդ քաղաքականությունից ՝ բացատրելով, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի բնաջնջումը կանխամտածված և համակարգված ցեղասպանություն էր՝ իր տարածքում գտնվող հայ բնակչության դեմ։ Նույնիսկ Առաջին աշխարհամարտից հետո թուրքերը, քրդերը և արաբները շարունակեցին կոտորել հայերին մինչև 1923 թվականը, և տարածված է այն կարծիքը, որ սպանվել է Թուրքիայի հայերի մոտավորապես կեսը՝ 1․5 միլիոն հայ»։ Թուրքերն ու քրդերը իրոք ցեղասպանություն են իրականացրել հայ ժողովրդի դեմ, բայց ես տեղյակ չեմ արաբների կողմից հայերի որևէ կոտորածի մասին: Յեդիդը շարունակել է իր հոդվածը՝ վկայակոչելով Երուսաղեմում հայկական կալվածքներ գնելու թուրքական փորձերի օրինակներ. «Թուրքական ճնշումները նաև դրսևորվել են հայկական կալվածքներ ձեռք բերելու գործում: TPS-ին հայտնի է դարձել, որ մի քանի ամիս առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցվել են՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մի մահմեդականի։ Հետաքննությամբ պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից։ Այս միջադեպից հետո համայնքի որոշ ղեկավարներ հանդիպել են, որպեսզի քննարկեն իրադարձությունների շղթան և միջոցներ ձեռնարկեն կանխելու համայնքի կալվածքների արտահոսքը թուրքերին: Հայերի շրջանում դեռ վախի զգացում կա՝ թուրքերի կողմից ավելի շատ կալվածքներին տիրանալու կամ գնելու վերաբերյալ»։ Յեդիդը վկայակոչել է ևս մեկ թուրքական ծրագիր՝ Երուսաղեմում քրիստոնեական կալվածքներին տիրանալու համար․ «Մի քրիստոնյա առևտրական, որը խնդրել է անանուն մնալ, ասել է՝ վերջերս թուրքերը Հորդանանի Վաքֆին [մահմեդական հիմնադրամ] փոխանցել են շատ հին սեփականության վկայականներ, մի քանիսը խիստ մաշված, ներառյալ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի և հայկական ու քրիստոնեական թաղամասերի գույքի սեփականության մասին փաստաթղթեր։ Առևտրականը, որը ցույց է տվել մի քանի վկայականների լուսանկարներ TPS-ին, ասել է, որ թուրքերը խնդրել են Վաքֆին հաստատել այն փաստաթղթերը, որոնք օգտագործվում են կալվածքները գնելու համար»: Հակասական է, որ թուրքական կառավարությունը իր արխիվներից չի բացահայտում մինչև ցեղասպանությունը հայերին պատկանող կալվածքների վկայականները, այնուամենայնիվ նա Հորդանանի Վաքֆին ուղարկում է սեփականության վկայականների պատճենները: Յեդիդն իր հոդվածում նաև գրել է․ «Երուսաղեմում ընդլայնվող թուրքական գործունեությունը և «Մահմեդական եղբայրներին» տրամադրվող նրա աջակցությունն անհանգստացնում են Իսրայելին։ Իսրայելի պաշտպանական ուժերի հետախուզական բաժինն իր վերջին տարեկան զեկույցում, առաջին անգամ, Թուրքիան ներկայացրել է որպես սպառնալիք»։ Յեդիդն այնուհետև նկարագրել է Իսրայելի դժկամությունը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը․ «Իսրայելի պաշտոնյաները հաճախ են բարձրացրել Հայկական հոլոքոստի ճանաչման հնարավորությունը որպես հակազդեցություն Իսրայելի դեմ վարվող թուրքական գործունեության, այդ թվում՝ Թուրքիայում Համասի ահաբեկչական շտաբի տեղավորման: Տարիներ շարունակ Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց՝ վախենալով, որ նման ճանաչումը կվնասի Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին»: Սա անհեթեթ փաստարկ է, քանի որ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ արդեն իսկ խաթարված են, և նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հավելյալ վնաս չի պատճառի, ինչպես ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից անցյալ տարվա աշնանը Հայոց ցեղասպանության ճանաչումը բացասաբար չի ազդել ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա։ Իսրայելցի լրագրողը ճիշտ է նշել, որ «Թուրքիան վերահսկում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր հրապարակումները և դա համարում է Թուրքիայի ազգային անվտանգության համար մեծ նշանակություն ունեցող հարց, ըստ այդմ, թուրքերը չեն հրաժարվել Երուսաղեմում հայերին համոզելու իրենց փորձից ՝ դադարեցնել իրենց ոգեկոչման ջանքերը»։ Յեդիդը նաև հաղորդել է, որ Թուրքիայի կառավարությունը խրախուսում է թուրքական զբոսաշրջությունը դեպի Երուսաղեմ՝ վճարելով Երուսաղեմում և Արևմտյան ափին մզկիթներ այցելելու ճանապարհորդության ծախսերը. «Թուրքական ոչ առևտրային կազմակերպություններն ամենօրյա ռեժիմով գործում են Երուսաղեմում՝ հիմնականում օգնելով «Մահմեդական եղբայրներին» և Երուսաղեմի կրոնական գործունեությանը։ Հայկական թաղամասից մի աղբյուր ասել է, որ Հին քաղաքում վերջին շրջանում թուրք զբոսաշրջիկները նույնպես աշխատում են հայերի դեմ՝ պատռելով Ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները։ Հայերին դատապարտող գրաֆիտիներ են տարածվել թաղամասի պատերին»: Բացի այդ, թուրքական «Ժառանգություն» ընկերությունը Երուսաղեմում եռանդուն գործունեություն է ծավալում «կրթության, մշակույթի, անշարժ գույքի և բարօրության ոլորտներում, ինչպես նաև ֆինանսավորում է «ուղեկցող նախագիծը»` հազարավոր մահմեդական հավատացյալների մզկիթներ տեղափոխելու, ինչպես նաև տասնյակ հազարավորների սնունդը ֆինանսավորելու համար՝ Ռամադանի պահքն ավարտելու համար», հաղորդել է Յեդիդը։ Նմանապես, TIKA-ն՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թուրքական համագործակցության և համակարգման գործակալությունը, ֆինանսավորել է մի քանի ծրագրեր Երուսաղեմում։ Տասնյակ մզկիթներ ու տներ են վերանորոգվել Թուրքիայի կողմից։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պետք է հակադրվի թուրքական ջանքերին՝ թույլ չտալով, որ տեղի հայերը վաճառեն իրենց գույքը թուրք գնորդներին: ՀՀ կառավարության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պետք է օգնի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին՝ Երուսաղեմի հայկական թաղամասի նկատմամբ թուրքական ոտնձգությունների փորձերին դիմակայելու համար։ Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված...

12:04

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն...

11:39

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

11:23

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել...

11:08

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

10:52

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ Բեգլարյան

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ...

10:35

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա. Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա....

10:17

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

09:49

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքը

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց...

09:33

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

09:19

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են...

09:02

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում». Քաղաքապետարան

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում»....

00:38

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան...

23:49

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության ստանալ

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության...

23:38

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները Հայաստանի դատական ատյաններում քննելու հարցը

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները...

23:33

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ...

23:03

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ...

15:22

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի....

15:09

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող կամուրջ

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող...

14:22

Վաղը դատարանը կքննի Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքի երկարաձգման հարցը

Վաղը դատարանը կքննի Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքի երկարաձգման...

14:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44