Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժինը երեկ՝ հունիսի 4-ին, ահազանգ է ստացել, որ Բազում գյուղի 1-ին փողոցում տեղադրված արագաչափի նկարահանող և լույս արձակող ապակիները վնասված են: Ըստ SHAMSHYAN.com-ի՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի գծով ավագ տեսուչն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարը: Պարզվել է, որ վնասվել են ապակիները, որոնց վրա առկա են եղել ճաքեր: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Փաստի առթիվ ոստիկանության Գուգարքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ աղբյուրի՝ այսօր Գյումրիից ժամանած հատուկ մասնագետները վերանորոգել են արագաչափը ու հիմա այն անխափան «աջուձախ» նկարահանում է սահմանված արագությունը գերազանցող ավտոմեքենաները:
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33