2020 թվականի հունիսի մեկի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քանի 2019 թվականի հունիսի մեկի դրությամբ, էականորեն ցածր է այս տարի մահացության թիվը և դա ունի հետաքրքիր պատճառ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ անցած տարի քաղցկեղից հունիսի 1-ի դրությամբ մահացել է 2307 մարդ, այս տարի՝ 2213, գրեթե 100 մարդով ավելի պակաս, ինչը տրամաբանական չէ: «Սրա բացատրությունը հետևյալն է՝այս տարվա առաջին վեց ամսվա մեջ քաղցկեղից մահացողների պոտենցիալ մեծ տոկոսը վարակվել է կորոնավիրուսով և կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառը, ինքն է դարձել մահվան պատճառ: Եթե այս վիճակագրությանը հավատանք, կստացվի, որ կորոնավիրուսը չլիներ, կորոնավիորսուվ հիվանդացած քաղցկեղակիրների մի մասը կմահանար քաղցկեղից՝ մինչև 2020 թվականի հունիսի մեկը»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ նույնն էլ շնչառական օրգանների հիվանդություններն են: «Անցած տարի հունիսի մեկի դրությամբ այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի՝ 1062 մարդ: Այսինքն՝ մոտ 400-ով ավելի պակաս մարդ է մահացել շնչառական հիվանդություններից: Պատճառն էլի նույնն է, կորոնավիրուսը թույլ չի տվել, որ այդ հիվանդությունից մահանա, ինքն է դարձել մահվան պատճառ: Դուք պատկերացնո՞ւմ եք 400-ով ավելի պակաս դեպք և ավելին, քանի որ այս հիվանդութուն ունեցողների մի մասը կորոնավիրուսի պատճառով ավելի ինտենսիվ է բուժօգնություն ստացել, ավելի շուտ է հոսպիտալացվել, մի մասը բուժվել է և՛ կորոնավիրուսից, և՛ այդ հիվանդության վիճակն ավելի լավացել է»,-հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այլ հիվանդությունների պատճառով մահերն էլ են ավելի պակաս: Այսինքն, հունիսի մեկի դրությամբ մենք մահացության շատ ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին:
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33