Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված, հունիսի 6-ին խորհրդարանում կազմակերպել է հանդիպում Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանի և Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ:
Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ներկայացնելով հանրապետությունում համավարակի ուղղությամբ կատարված աշխատանքները, վիճակագրությունն ու հետագա քայլերը, նշել է. «Ընդհանուր հաստատվածների թիվը 59 է, 31՝ առողջացած, այսինքն այս պահի դրությամբ նախատեսված մեկուսացման վայրերում և բուժհիմնարկներում 28 հաստատված դեպք ունենք: Մարտի 2-ից ԱՀ-ից ՀՀ ուղարկվել է 1131 փորձանմուշ և այս պահին ընդհանուր 73 մեկուսացված քաղաքացիներ ունենք»:
Նախարարի փոխանցմամբ՝ հաստատված հիմնական դեպքերով հիվանդները գտնվել են բուժհիմնարկներում, սակայն դեպքերի ավելացման հետ մեկտեղ ասիմպտոմատիկ դեպքերը բուժհիմնարկներում չպահելու և մահճակալային ֆոնդերը հնարավորինս ազատելու որոշում է կայացվել:
Այնուհետև, պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը պարզաբանումներ է տվել համավարակի հնարավոր զարգացման պարագայում մշակված սցենարների, բուժանձնակազմի առցանց վերապատրաստման, այս օրերին քաղաքացիների՝ բուժհիմնարկներ դիմելու սահմանափակումներին վերաբերող հարցերին:
Անդրադառնալով Ստեփանակերտում նոր տիպի կորոնավիրուսի արձանագրված դեպքերին և շփման շրջանակին՝ նախարարը նշել է, որ երեկ երեկոյան հաստատվել է 2 դեպք: Վերջիններս օրեր առաջ առողջական խնդիրների պատճառով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում: Նախարարի հաղորդմամբ՝ արձանագրված դեպքերից մեկը՝ 71-ամյա քաղաքացին, ով 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի, գտնվում է ծանր վիճակում:
Նախարարը նաև ընգծել է, որ հիվանդի ընտանիքի անդամները մեկուսացվել են, իսկ երկրորդական շփման շրջանակը պարզելու համար տարվում են համապատասխան աշխատանքներ: Նոր տիպի կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին և նրա ընտանիքի անդամները ևս մեկուսացվել են:
Պատասխանելով պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիայի բացակայության մասին հարցին նախարարը հավաստիացրել է. «10 օրվա ընթացում մենք Արցախում կունենանք համապատասխան լաբորատորիա՝օրական 150 թեստ հզորությամբ»:
ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ կարևորելով նման ձևաչափի հանդիպումները, որոնք կարող են դրական անդրադառնալ կորոնավիրուսի նկատմամբ հանրային ընկալումների վրա: Պարետը նշել է, որ համավարակի շուրջ ձևավորված թյուր ըմբռնումները խոչընդոտում են հակահամաճարակային իրավիճակի վերահսկմանն ուղված պետական միջոցառումների արդյունավետությանը՝ բարձր գնահատելով այդ հարցում խորհրդարանականների գործուն աջակցությունն ու մասնակցությունը:
Խորհրդարանականները բարձրաձայնել են արտակարգ իրավիճակով պայմանավորված քաղաքացիների ու տնտեսվարողների շրջանում նոր խստացումների անհրաժեշտության, մեկուսացման վայրերի, վարակի հետագա տարածման դեպքում պատրաստականության աստիճանի և մի շարք այլ խնդիրների մասին հարցեր ու առաջարկություններ:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01