ՀՀ կառավարությունն ընդունած որոշման նախագծով սահմանեց ՀՀ պետական դրոշի և զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները:
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ սահմանվում են դրոշի չափերի համամասնությունները, գույների տոնայնությունը, կտորի նյութը, ձողին ամրացնելու տարբերակները:
Օրինակ, դրսում տեղադրվելիք դրոշը պետք է անպայման պատրաստված լինի պոլիէսթերային գործվածքից, իսկ ներսում տեղադրվողները՝ նաև բամբակից, մետաքսից, բրդից եւ այլն: Նույնատիպ չափորոշիչներ են առաջադրվում նաև զինանշանին:
Ըստ այդմ, պաշտոնատար անձանց և պետական կազմակերպությունների ղեկավարների գրասենյակներում, պաշտոնական հանդիպումների սենյակներում եւ դահլիճներում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում զինանշանը տեղադրվելու է նախագահության հետևի պատին՝ նախագահողի թիկունքի ուղղությամբ: Սահմանվում է, որ զինանշանը զետեղվում է մուտքի մոտ տեղադրված ցուցանակի վրա պետական կազմակերպության անվանման հետ միասին ցուցանակի վերին կենտրոնական մասում: Զինանշանի օգտագործումը պետական մարմինների, պետական կազմակերպությունների և դրանց ղեկավարների ձևաթղթերի, կնիքների վրա իրականացվելու է զինանշանի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմաններին համապատասխան:
Արձագանքելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ նախագծով հաշվի չեն առնվում զինանշանի հետ կապված ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը: Ի պատասխան` նախարար Պողոսյանն ասաց, որ այս նախագծով այլ խնդիր է կարգավորվում: «Մյուս որոշմամբ մենք կհստակեցնենք զինանշանի գրաֆիկական պատկերը իր բոլոր բաղադրիչներով»,- ասաց նախարարը: Հասմիկ Պողոսյանը վարչապետին տեղեկացրեց, որ աշխատանքային խումբն ամբողջովին պատրաստ է և խնդրեց, որպեսզի առաջիկայում կառավարությունում քննարկվեն աշխատանքային խմբի ի րականացրած գործունեության արդյունքները:
Վարչապետը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին առաջիկայում նախատեսել նման քննարկում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47