Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շինծու է որակում «հող՝ կարգավիճակի դիմաց» թեմայով խոսակցությունները և նշում , որ նման խոսակցություններ միշտ էլ եղել են:
«Բայց մեզ հաջողվել է այն համաժողովրդական իմաստության շնորհիվ միշտ էլ գտնել այն ճիշտ հնարավորությունները: Ես կարծում եմ` այս պահին այս խոսակցությունները շինծու են, արհեստական, նետված են, որպեսզի հասարակությունը տատանումների մեջ լինի: Եվ այս իմաստով, կարծում եմ, Արցախի ժողովուրդը շատ ամուր է տրամադրված և շատ ամուր կանգնած է իր հողի վրա»,- այս մասին այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նշենք, որ Աշոտ Ղուլյանն Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաև Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ այցելեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ` հարգանքի տուրք մատուցելու Արցախի անկախության համար զոհվածների հիշատակին:
Հարցին, թե կարելի՞ է ասել, որ «հող կարգավիճակի դիմաց» տարբերակն ընդունելի չէ արցախահայության համար, Արցախի խորհրդարանի նախագահն ասաց, որ դա ժողովրդի որոշելիքն է: Նա ընդգծեց, թե չի կարծում, որ այստեղ որևէ մեկն ինչ-որ բան կարող է որոշել առանձին:
Անդրադառնալով օրվա թեմային, որ այսօր Արցախի անկախության քառորդ դարն է, և, հետևաբար, ի՞նչ ձեռքբերումների մասին կարելի է խոսել, Արցախի խորհրդարանի խոսնակն ասաց.«Ժողովրդական այս տոնը և այն տոնական տրամադրությունը, որ նկատվում է Ստեփանակերտում և Արցախի ողջ տարածքում, արդեն իսկ վկայությունն է, որ Արցախի ժողովուրդը շատ ճիշտ է գնահատում իր քառորդարյա ճանապարհը, և վստահ եմ, որ այդ ճանապարհին ամենակարևորը պետականությունն է` իր բոլոր ատրիբուտներով»:
Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին` Աշոտ Ղուլյանը փոխանցեց իր տպավորությունը, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց չկա` ասելով. «Կարծես թե ապրիլյան պատերազմից հետո մի պահ ակտիվացել է, բայց դա կապված է եղել իրադրության կայունացման հետ: Թերևս, այս պահին ընթանում են որոշակի խորհրդատվություններ, և ես կարծում եմ, որ կողմերը, թերևս ճշտում են իրենց դիրքորոշումները, ընդհանուր առմամբ, կարծես թե, քաղաքական իրավիճակը, բայց վստահ եմ՝ դա միայն ղարաբաղյան խնդրի հետ չի կապված», - հայտարարեց Աշոտ Ղուլյանը:
Անդրադառնալով ԼՂ Սահմանադրությանը, ապա Արցախի խորհրդարանի նախագահը հիշեցրեց, որ կիսանախագահականից նախատեսված է անցում կատարել նախագահական համակարգին:
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03