Հայաստանում ընդդիմությունը երբեմն մեղադրվում է այն բանում, որ իշխանություններին թողած ինքն իր ներսում է պայքար մղում: Այսօրվա մեր ընդդիմադիր դաշտը առավել քան ապացուցում է այդ թեզը: Քանի ընտրությունները մոտենում են, քաղաքական ուժերն ավելի են ակտիվանում ու քաղաքական գործընթացների գունապնակն ավելի արտահայտիչ գույներով է համալրվում: Քաղաքական երևույթներն ավելի են ընդգծվում:
Այսպես, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը մի ական է՝ նետված ընդդիմադիր դաշտ: Նա պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով: Ու եթե իշխանություններին քննադատությունը կրում է կրկնվող բնույթ՝ միևնույն թեզերով, ապա ընդդիմադիր ուժերին քննադատելու ճանապարհին նա անընդհատ նորանոր բարձունքներ է նվաճում: Մի անգամ քննադատում է ՀԱԿ-ին, մյուս անգամ, Լուսավոր Հայաստանին, հաջորդ անգամ՝ Ժառանգությանը, ապա մնացածին: Երբեմն էլ բոլորին անդրադառնում է մեկ փաթեթով: Բնականաբար, նրանք էլ իշխանություններին թողած, ուշադրությունը սևեռում են Նիկոլի վրա:
Օրիինակ՝ օրերս Ն. Փաշինյանը կասկածի տակ էր Է. Մարուքյանի ընդդիմադիր լինելը, ասելով. «Էդմոն Մարուքյանը 2016 թվականից պատգամավոր է, պետական բոլոր բյուջեներին կողմ է քվեարկվել, իսկ պետական բյուջեն ֆինանսաքաղաքական ամենակարեւոր փաստաթուղթն է»: Է. Մարուքյանն էլ հակադարձել էր, թե «Նիկոլն էլ ՀՀԿ խմբակցության կողմից ներկայացված օմբուդսմենի թեկնածուին է կողմ քվեարկել, այսինքն, եթե այդ չափանիշով նայենք, ուրեմն նույն բանը նրան էլ է վերաբերում»:
Եվ այսպես շարունակ: Օրինակները բազմաթիվ են: Արդյունքը լինում է այն, որ ընդդիմադիր դաշտն ալեկոծվում է, և այդ դաշտի բոլոր մասնակիցները կրում են հեղինակազրկման իրենց բաժինը: Այո, իրականում Հայաստանի ընդդիմությունը շատ մեղավոր է ու միայն ինքն է մեղավոր իր գրեթե զրոյական վիճակի մեջ:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44