ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն աղետների դեմ պայքարի խնդիրները լուծելիս այսուհետ լայնորեն ներգարվելու է նաև բնակչությանը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
«Մեր բնակիչների մեծ մասի մոտ գիտելիքի պակաս կա, բայց միայն իրազեկվածությունը հարցի լուծում չէ: Պաշտպանվածությունը պետք է դառնա մշակույթ, հմտություն, կարողություն, քանի որ միայն այն դեպքում, երբ մարդն իր իմացածը կիրառում է կյանքում, նվազում է ռիսկը: Մենք այս տարվանից սկսելու ենք նաև բնակչությանը ներգրավել մեր բոլոր խնդիրներում: Կազմակերպելու ենք ուսումնավարժանքներ: Ուսումնասիրել ենք Ճապոնիայի, Չիլիի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի փորձը, վերցրել ենք լավագույնը ու այս տարի համապետական խոշոր հանրային արշավներ ենք իրականացնելու` ընդգրկելով բնակչ ության բոլոր խավերին` ՀՀ նախագահականից մինչև հեռավոր շրջանի մանկապարտեզի սան»,-ասաց Նիկոլայ Գրիգորյանը:
Բանախոսի տեղեկացմամբ` դեկտեմբերին` Սպիտակի երկրաշարժի օրերին, խաղարկվելու է երկրաշարժի սցենարով ուսումնավարժություն, ինչը դառնալու է մշտական: « Ընդգրկվելու են բոլոր մարզերը և Երևանը: Աշխատելու ենք որքան հնարավոր է մեծ ընդգրկում ապահովել: Հաջողության գրավականը մշտական ուսումնավարժանքներն են»,- նշել է Գրիգորյանը:
Նրա խոսքով` ուսումնավարժության արդյունքում բոլոր գերատեսչությունները կիրառական մակարդակում իմանալու են` ինչ պետք է անեն երկրաշարժի ժամանակ. ինչպես են հավաքվելու, ինչ են ասելու, ինչ են քննարկելու: «Յուրաքանչյուր նախարար` իր նախարարությունով պետք է իմանա` ինչ պետք է անի: Բացի այդ, յուրաքանչյուրը պետք է իմանա պաշտպանվելու մեթոդները»,- հավելեց Գրիգորյանը:
Նիկոլայ Գրիգորյանը տեղին համարեց հիշեցնել ասույթը` «որքան քրտինք ուսումնավարժության ընթացքում, այնքան քիչ արյուն պատերազմի ժամանակ»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47