Ս/թ. սեպտեմբերի 2-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակին. տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպանության անձնակազմը, Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ ներկայացուցչությունների ղեկավարներն ու աշխատակիցները, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում և տարածաշրջանային այլ կառույցներում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները, Ռուսաստանում հայերի միության և այլ համայնքային կառույցների ղեկավարները, լրագրողներ և երիտասարդության ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում աղոթքով հանդես է եկել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկաներին ուղղված իր խոսքում, շնորհավորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ, ընդգծել է, որ Արցախի և ազատատենչ մեր ողջ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն իր լիարժեք մարմնավորումն է ստացել երկրորդ հայկական պետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կայացման մեջ՝ որպես այդ պայքարի օրինաչափ և անվիճելի արդյունք: «Արցախյան գոյամարտն, անկասկած, հայոց նորագույն պատմության ամենափառավոր էջն է, որը համախմբել է նաև աշխարհով սփռված համայն հայությանը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Արցախի անկախության համար զոհված բոլոր նահատակների սուրբ հիշատակի առջև, ինչպես նաև բարձր գնահատում ԼՂՀ իշխանությունների ղեկավարությամբ ամենատարբեր սերունդների ներկայացուցիչների նվիրական աշխատանքը երեկ և այսօր՝ գիտակցելով, որ ներկայի և անցյալի նկատմամբ մեր երախտագիտությունն ու խղճի մաքրությունը պայծառ ապագային հասնելու համար գիտակցված անհրաժեշտություն է», - նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:
Օլեգ Եսայանը համոզմունք է հայտնել նաև, որ ՀՀ և ԼՂՀ ղեկավարության հետևողական և սկզբունքային ջանքերն ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը վերջին հաշվով կհանգեցնեն ԼՂՀ միջազգային ճանաչմանը: Դեսպանը հիշատակել է նաև ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում նշված խոսքերն առ այն, որ «ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում չկա ռազմական ճանապարհ, կա քաղաքական ճանապարհ»:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև ներկաների միջև մտքերի փոխանակում՝ Արցախի անցած 25 տարիների շուրջ:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47