Թող անունդ սուրբ լինի
Սա խնդրանքների մեջ ոչ միայն կարգով է առաջինը, այլև զորությամբ, որովհետև այս աղոթքի բոլոր խոսքերն ընթացքի կարգ ունեն, ինչպես և պատրաստվում ենք սովորել, քանզի բարեկարգության Աղբյուրն այստեղ ինչպե՞ս Իր սովորությունից կվրիպեր. ուստի նախ սա՛ սովորեցրեց Հորից խնդրել. «Թող անունդ սուրբ լինի»: Այս խոսքի բացատրությունը և այս խորհրդի գիտությունը չենք կարող վերցնել մի ուրիշ աղբյուրից, եթե ոչ հենց Տիրոջ՝ մի ուրիշ տեղ սովորեցրածից. թերևս դրանք միմյանց հետ համեմատելով՝ կարողանանք իմաստների լույսը մեզ համար փայլեցնել: Երբ Քրիստոսն աղոթում էր Հորր առաքյալների համար և նրանց հետ միաժամանակ՝ աշխարհի, սա՛ էլ ավելացնելով Հորն ուղղեց. «Ւնչպես Ինձ ուղարկեցիր աշխարհ, Ես էլ նրանց ուղարկեցի և նրանց համար Ես Ինձ մաքուր (սուրբ) եմ դարձնում, որպեսզի նրա՛նք էլ մաքրվեն ճշմարտությամբ» (Հովհ. Ժէ 18-19): Իսկ Պողոսը եփեսացիների երեցներին իր մասին ասում էր. «Այսուհետև ես մաքուր եմ ձեր արյունից, որովհետև չխուսափեցի օգտակարը պատմելուց» (հմմտ. Գործք Ի 26-27): Ահա առաքյալի միջոցով ցույց տրվեց Տիրոջ՝ Իր աշակերտների համար մաքուր դառնալու իմաստը, իսկ Տիրոջ միջոցով՝ Հորից մեր այս իւնդրանքի: Որովհետև աշակերտների համար Քրիստոսի մաքուր դառնալն այն էր, որ ամենայն իմաստությամբ նրանց սովորեցրեց ու վարժեցրեց, ինչից հետո և աղոթեց նրանց համար. եթե դրանից հետո հանցանք գործեին, իրենք էին իրենց դատապարտողը: Այդպես էլ Պողոսն ուղարկվեց իբրև քարոզիչ. եթե եփեսացիներին սովորեցրած չլիներ, նրանց արյունից մաքուր չէր լինի, որովհետև տեսուչ էր, և նրանց չզգուշացնելու դեպքում նրանց արյունն իր ձեռքից էր պահանջելու Աստված, իսկ զգուշացնելուց հետո մաքրվեց: Այդպես էլ մեր Տերը մեզ սովորեցրեց Հորն ասել, թե ինչպես որ քահանային հրամայեցիր ունեցած խոսքով ու իմաստությամբ միշտ զգուշացնել մեղավորին չար ճանապարհից հեռու մնալու, և [նրա] արյունից իրեն մաքրել, այդպես էլ Դու ես մեզ վրա տեսուչ և ամենատես աչքերովդ միշտ տեսնում ես չարի փորձանքները, որ սերմանում է մեր տկար բնության մեջ, գիտես նաև այդ պատճառով [հասանելիք] Քո պատիժների որքանությունը: Ւսկ մենք, մարմնի գործերի պատճառով խավարած լինելով, ոչ իմանալի թշնամու նետերից հասնող փորձանքներն ենք տեսնում և ոչ Քո պատիժների չափը: Ուստի աղաչում ենք, ողորմի՛ր. մաքրի՛ր Քո անունը Քո ժողովրդի արյունից՝ նախախնամությամբդ միշտ արթնաց֊նելով մեղ դեպի Քո փառքի հանդեպ սերն ու պատժիդ հանդեպ երկյուղը և տալով թշնամու գաղտնի նետերի դեմ գիտություն ու պատերազմի մեջ զորություն: Եթե խնդրելու միջոցով սրանք ստանանք Աստծուց, երբ վայելողներս նույն կերպ մեղանչենք, պատժելու դեպքում Նրա անունը մաքուր կլինի մեր արյունից, ինչպես որ Քրիստոսինը մաքրվեց Նրա մեղանչած աշակերտի՝ Հուդայի առնչությամբ: Ւսկ երբ հավատարիմ խնդրողները ստանում են սրանք, մեղանչելն այնպես դժվար է, ինչպես ինքն իրեն կրակի մեջ գցելը:
«Թող անունդ սուրբ լինի, Հա՛յր, մեր պարտքերից մեզ զգուշացնելովդ ու նախախնամելովդ»: Տե՛ս այս խորհրդի հարակայությունը. որովհետև ասում է՝ «թող լինի՛», այսինքն՝ ո՛չ այսօր կամ վաղը, այլ՝ միշտ և շարունակ: Սա նաև որդու սովորությունն է՝ հորն ասել՝ քո խնամքը հայրաբար թող միշտ լինի իմ հանդեպ, իսկ եթե այղուհետև սխալ թույլ տամ, արժանապես պատժի՛ր: Ուրեմն Տերն այս աղոթքով սա՛ սովորեցրեց իբրև բանալի գործածել Աստծո արդարության համար և Նրան ողորմության ու խնամքի պարտավորեցնել,֊ թեև մենր անարժան ենք դրան, - որպեսզի Նա Ւր շնորհներն առանց խնայելու սփռի մշտապես:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47