Հունիսի 17-ին Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքըրն ընտրվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հոբելյանական 75-րդ նստաշրջանի նախագահ, որը սկսվելու է սեպտեմբերի 16-ին, փոխանցում է RG-ն:
Նախագահի ընտրության քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Բոզքըրի թկնածությանն աջակցել են ՄԱԿ անդամ 178 երկրներ, 11-ը ձեռնպահ են մնացել, եւս երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Մինչեւ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը Վոլքան Բոզքըրը ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաեւ 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերով գլխավոր բանակցողը:
Զարմանալի ոչ մի բան չկա, որ այս տարի առաջադրվել է մեկ թեկնածու, հետաքրքիրն այն է, որ Թուրքիայի եւ Եվրոպայի հարաբերությունների լարվածության շրջանում հենց Թուրքիայի թեկնածուն է կոնսենսուսային աջակցություն ստացել Արեւմտյան Եվրոպայի խմբի եւ մյուսների շրջանակում:
Պատմականորեն ՄԱԿ-ում իշխանությունը կենտրոնացած է գլխավոր քարտուղարի եւ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների մոտ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա: Սակայն վերջին տարիներին ՄԱԿ անդամ պետությունները գլոբալ խնդիրների լուծման համար ավելի հաճախ են դիմում Գլխավոր վեհաժողովին:
Գլխավոր քարտուղարն այլեւս չի կարող վստահ լինել, որ իր առաջարկները աջակցություն կստանան, իսկ ԳՎ-ն երբեմն կարող է այնպիսի բանաձեւեր ընդունել, որոնք հակասում են ԱԽ շահերին: Ուժերի հավասարակշռության փոփոխությունը զգալիորեն բարդացնում է ՄԱԿ-ում որոշումների ընդունման գործընթացը, քանի որ ԳՎ-ում գործողությունները պահանջում են ՄԱԿ 193 անդամ պետությունների շրջանում կոնսենսուսի հասնել:
ՄԱԿ ԳՎ նախագահը պաշտոնապես ավելի բարձր է գնահատվում, քան գլխավոր քարտուղարը, նրան պատիվ է տրվում պետության ղեկավարի մակարդակում, եթե աշխարհում դիվանագիտական այցեր է կատարում: Գործնականում նախագահը հիմնականում արարողակարգային դիրք է գրավում:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44