Հունիսի 21-ի առավոտյան Սերբիայում բացվել են ընտրատեղամասերը, երկրում անցկացվում է խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը` հղում տալով Սերբիայի ընտրական հանձնաժողովին:
Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ձայնի իրավունք ունի 6 584 376 ընտրող, որոնք քվեարկում են 07:00-ից (Երևանի ժամանակով 09:00-ից) 20:00-ն (Երևանի ժամանակով 22:00) ընկած ժամանակահատվածում: Բացվել է 8385 ընտրատեղամաս, որոնցից շուրջ 90-ը գտնվում է Կոսովոյի և Մեթոխիայի տարածքում, 42-ը` արտերկրում:
Ընտրություններին գրանցվել է շուրջ 3300 տեղացի և 111 արտասահմանցի դիտորդ:
Ընտրական հանջնաժողովը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, քաղաքացիները ընտրատեղամաս կարող են մուտք գործել միայն դիմակներով`պահպանելով սոցիալական հեռավորությունը, ախտահանելով ձեռքերն ու խուսափելով ֆիզիկական շփումներից:
Ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքը պետք է հայտարարի քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 96 ժամը և 10 օրվա ընթացքում փոխանցի մանդատները նորընտիր խորհրդարանականներին:
Ընտրություններին մասնակցության մակարդակը սպասվում է 45%-ի մոտակայքում: Սոցիալական հարցումների վերջին տվյալների համաձայն 3%-անոց շեմը կհաղթահարեն 21 գրանցված կուսակցություններից ու բլոկներից միայն մի քանիսը: Դրանց թվում են երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող «Սերբիայի առաջադիմական կուսակցությունը», արտգործնախարար և առաջին փոխվարչապետ Իվիցա Դաչիչի գլխավորած Սերբիայի սոցիալիստական կուսակցությունը, Վոիսլավ Շեշելի գլխավորած ընդդիմադիր Սերբական ծայրահեղական կուսակցությունը և նախկին մարզիկ (ջրագնդակ), այժմ Բելգրադի շրջաններից մեկի ղեկավար Ալեքսանդր Շապիչի շարժումը:
Սերբիայի միապալատ խորհրդարանուը բաղկացած է 250 պատգամավորներից, նրանք ընտրվում են 4 տարի ժամկետով:
Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ էլ բոյկոտել են ընտրությունները:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44