Հունիսի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված Ցեղասպանության կանխարգելում բանաձևը (Resolution on prevention of genocide): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Բանաձևը, որն ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, հիմնվում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի տրամաբանության վրա: Բանաձևը վերահաստատում է Կոնվենցիայի այն դրույթը, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը: Բանաձևը համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռում է ցեղասպանության հանցագործության վտանգի և ժամանակակից աշխարհում այս հանցագործության կրկնումը բացառելու գաղափարի վրա՝ ընդգծելով այդ սոսկալի հանցագործության վերացման ուղղությամբ պետությունների միասնական ջանքերի անհրաժեշտությունը: 2020 թվականին Հայաստանի կողմից ներկայացված բանաձևը ևս մեկ անգամ վերահաստատում է այն գաղափարը, որ անցյալում գործած ցեղասպանությունների արդարացումը կամ դրանց ժխտումը կարող են հանգեցնել նոր բռնությունների: Բանաձևի թարմացված տեքստը ներառել է բազմաթիվ նոր դրույթներ. ի թիվս այլոց, ընդգծվել է այն իրողությունը, որ ցեղասպանության վտանգ կա այն երկրներում, որտեղ զանգվածային կերպով խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում, թիրախավորվում և հետապնդվում են էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական փոքրամասնությունները: Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել ցեղասպանության այնպիսի վաղ ազդակների վրա, ինչպիսիք են քաղաքական գործիչների կողմից նշված խմբերի հանդեպ ատելության խոսքի տարածումն ու նրանց իրական կերպարի աղավաղումը: Նշվել է ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների մշակութային և հոգևոր ժառանգության ու պատմական հուշարձանների պահպանման կարևորությունը: Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության կանխարգելման հիմնական տարրերից է անցյալում գործած ցեղասպանությունների մասին ուսուցումը և զոհերի հիշատակի հարգումը (memorialization), ըստ այդմ՝ ընդգծվել է անցյալում գործած ցեղասպանությունների հետ կապված վկայությունների ու արխիվային նյութերի պահպանման անհրաժեշտությունը: Հայաստանի կողմից առաջադրած բանաձևն արտացոլում է խնդրի վերաբերյալ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներն ու համահունչ է ՄԱԿ-ի կողմից նախանշված գերակայություններին: Այսպես, անդրադառնալով ՄԱԿ-ի Կայուն զարգացման թիրախներին՝ փաստաթուղթն ընդգծում է, որ դրա 4-րդ նպատակը պետք է իրականացվի նաև անցյալում գործած ցեղասպանություններն ուսուցանելու միջոցով: Հայաստանի կողմից ներկայացված փաստաթուղթը բարձրացնում է համամարդկային նշանակության խնդիրներ, այդ թվում, դատապարտում է կանանց և աղջիկների հանդեպ ցեղասպան գործողությունները և նրանց որպես ցեղասպանության գործիք օգտագործելու պրակտիկան: Բանաձևը ողջունում է Հայաստանի կողմից նախաձեռնած «Ընդդեմ ցեղասպանության կանխարգելման» երրորդ գլոբալ ֆորումը, որը տեղի է ունեցել Երևանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին և նվիրված է եղել կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանությունների կանխարգելման խնդրին: Հիշեցնենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը (կոնվենցիայի ընդունման օրը) «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելու վերաբերյալ բանաձևը: Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդի ընտրված անդամ է 2020-2022 թվականների համար և որպես Խորհրդի անդամ, իր գերակայությունների թվում նշել է, որ նպաստելու է ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին՝ ազգային և միջազգային մեխանիզմների ամրապնդման միջոցով: Հայաստանի կողմից ձեռնարկվող այս քայլերը սերտորեն փոխկապակցված են Հայոց ցեղասպանության ընդունման և դրա ժխտողականության դեմ պայքարի հետ, քանի որ ցեղասպանությունների և մարդկության հանդեպ գործած այլ ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի մաս են կազմում, որի հիմնական տարրերն են՝ անպատժելիության դեմ պայքարը, ճշմարտության վերականգնումը, ցեղասպանության հիմնարար պատճառների բացահայտումը և վաղ կանխարգելման մեխանիզմների հիմնումը: Ցեղասպանության կանխարգելում բանաձևը ներկա պահին համահեղինակել է մոտ 60 պետություն: Այն բաց է լինելու համահեղինակության համար ևս երկու շաբաթ»,-նշված է հաղորդագրությունում:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02