Ռաֆայել Լեմկինը դեռ մանկուց հետաքրքրվում էր տարատեսակ ջարդերի եւ ցեղասպանությունների պատմությամբ, սակայն միջազգային քրեական իրավունքով զբաղվելու եւ լեզվաբանությունը թողնելու համար նրա կյանքում խթան է հանդիսացել Հայոց ցեղասպանությունը՝ հատկապես երիտթուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքը։ 1921 թ., երբ Լեմկինը սովորում էր Լվովի համալսարանում, նրա ուշադրությունն է գրավում Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության գործը։ Եվ նա հետագայում նշում է, որ իր մոտ միտք առաջացավ, որ այդ հանցագործությունը պետք է պատժվի ոչ թե զոհերի կողմից, այլ դատարանի։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Նարեկ Պողոսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Լեմկինի գործունեության մասին փաստերը կարեւոր դեր ունեն տարբեր հարթակներում ժխտողական թեզերը չեզոքացնելու համար․ «Իմ հետազոտության մեջ ցույց եմ տվել թուրքական թեզերի սնանկ լինելը: Թուրքական պետությունը շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության փաստը, որն առավել հիմնավոր դարձնելու համար ժխտողականների կողմից փորձ է արվում ամեն կերպ նենգափոխել Հայոց ցեղասպանության թեմայի բացառիկ նշանակությունը Ռաֆայել Լեմկինի գործունեության մեջ»։
Ն. Պողոսյանն ափսոսանք հայտնեց, որ հայ հանրության մի զգալի հատված մինչ օրս պատշաճ կերպով տեղեկացված չէ Լեմկինի գործունեությանը եւ այդ առումով անհրաժեշտ է համարում աշխատանքներ տանել հանրության շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Չնայած ցեղասպանությունը կանխարգելելու եւ դատապարտելու մեխանիզմների ստեղծման գործում Լեմկինը տարիների ընթացքում բազմաթիվ անհաջողությունների հանդիպեց, բայց այդ անհաջությունները չկոտրեցին նրան, եւ նա նույն կերպ շարունակեց իր պայքարն այնքան ժամանակ, մինչեւ որոշակի հաջողության հասավ»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթ այսօրվա համարում:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58