Բուլղարիայի կառավարությունը կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով որոշում է կայացրել երկրի արտակարգ համաճարակաբանական ռեժիմը երկարաձգել մինչեւ հուլիսի 15-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք չենք նախատեսում խիստ սահմանափակումներ կիրառել, բայց կարող ենք փակել մարզադաշտերը, եթե երկրպագուները սոցիալական հեռավորություն չպահպանեն»,- ասել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւը պարզաբանել է, որ փակ հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակներ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը պարտադիր է: Անցած օրվա ընթացքում Բուլղարիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք՝ 51-ով ավել, քան երեքշաբթի օրը: Ինչպես նշվում է Բուլղարիայի առողջապահության նախարարության տեղեկատվական պորտալում, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4 114-ի: Վարակվածների թվում 373 բուժաշխատող կա: 208 մարդ մահացել է: Ներկայումս երկրի հիվանդանոցներում բուժվում է կորոնավիրուսով վարակված 362 մարդ, որից 13-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում: Վերականգնվել է 2 217 մարդ: Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել էին մարտի 8-ին: Մարտի 13-ից մայիսի 14-ը երկրում արտակարգ դրություն էր գործում: Ներկայումս Բուլղարիայում պահպանվում է արտակարգ համաճարակաբանական իրավիճակի ռեժիմը, որը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 15-ը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44