Սպիտակ տունը վեց ամսով սառեցնում է մի շարք վիզաների տրամադրումը: Մասնավորապես, սառեցվում է աշխատանքային H-1B, H-2B և L վիզաների տրամադրումը, ինչպես նաև այդ վիզաները ստացած անձանց ընտանիքի անդամներին նոր վիզաների տրամադրումը: Մինչև 2020 վերջը սառեցվում է նաև կարճատև կրթական ծրագրերի համար նախատեսված J վիզաների տրամադրումը:
Հրամանագիրը նախատեսում է երեք բացառություն. շարունակելու են ստանալ աշխատանքային վիզաներ գյուղատնտեսության ոլորտում աշխատող արտերկրացիները, ինչպես նաև կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի մեջ ներգրավված մասնագետները: Չի դադարեցվելու J վիզաների տրամադրումը դասախոսներին և գիտնականներին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Դոնալդ Թրամփի այս որոշման դեմ են արտահայտվել ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, որոնց համաձայն, արդյունքում դանդաղելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն Ամերիկայում: ԱՄՆ-ի պահպանողական Heritage՝ Ժառանգություն հիմնադրամի ավագ խորհրդական Մայք Հովելի խոսքով սակայն, սահմանափակումները ողջունելի են, քանի որ տեղական աշխատանքի շուկան կորոնավիրուսի պայմաններում պաշտպանության կարիք ունի.
«Այս հնարավորություններից երկար ժամանակ օգտվում էին առաջատար տեխնոլոգիական ընկերությունները, խոշոր կորպորացիաները՝ արտերկրից բերելով ավելի էժան աշխատուժ և հրաժարվելով աշխատանքի վերցնել ավելի արդար աշխատավարձով»:
Ներգաղթային գործերով զբաղվող իրավաբան Իրինա Մազուրի կարծիքով, ընդունված սահմանափակումներն ամերիկյան տնտեսության զարգացմանը չեն նպաստելու. «Աշխատանքային H-1B վիզաները հիմնականում տրամադրվում էին բարձրակարգ մասնագետներին, որոնց սղությունն ԱՄՆ-ի աշխատանքային շուկայում զգացվում է: Ուստի այդ ներգաղթյալները երկրի բնակչության աշխատատեղերը հիմնականում չէին խլում, քանի որ տեղական շուկայում այդ կարողություններով մարդիկ չկան»:
Նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է նաև դեռևս ապրիլին ընդունված արգելքը՝ նոր GREEN CARD-երի համար դիմող անձանց համար, ինչպես նաև սառեցրել է GREEN CARD-երի խաղարկությունը: Ըստ Սպիտակ տան, նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովագրել կորոնավիրուսի և տնտեսական անկման հետևանքով կրճատված ԱՄՆ-ի աշխատանքային շուկան արտերկրյա աշխատուժից:
Մասնագետների գնահատմամբ, արդեն իսկ ուժի մեջ մտած վիզային սահմանափակումները շուրջ 600,000 նոր աշխատատեղեր են ազատելու Միացյալ Նահանգներում:
Ավելի երկարատև հեռանկարում Սպիտակ տունը նախատեսում է պահանջել արտերկրյա մասնագետներ հրավիրող ընկերություններից այդ մասնագետներին ավելի բարձր աշխատավարձ վճարել՝ միջոց, որն այլևս թույլ չի տալու ընկերություններին աշխատանքի վերցնել արտերկրյա մասնագետների՝ ավելի ցածր վճարելով նրանց աշխատանքի դիմաց:
Բացի դրանից, Սպիտակ տունը և Հանրապետական կոնգրեսականների մի մասը ցանկանում են անցնել GREEN CARD-երի և աշխատանքային վիզաների բաշխման խաղարկային համակարգից՝ բալայինի: Ուստի, վիզաներն ու GREEN CARD-երը կստանան ոչ թե առավել հաջողակներն այլ պետության համար առավել անհրաժեշտ մասնագետները:
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
23:16
23:12
22:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23