ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին՝ նրան խելագար մոլագար անվանելով, որի միակ ցանկությունը մարդկանց «ռմբակոծելն» է: Թրամփն այս մասին ասել է Fox News-ի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Բոլորը նրան խելագար էին համարում, քանի որ ցանկանում էր մարդկանց ռմբակոծել եւ ասում էր՝ եկեք պայքարենք Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ»,- նշել է պետության ղեկավարը: «Բանակցությունների ժամանակ ինձ միշտ տվել են այն, ինչ ցանկացել եմ, բայց հենց կողքիս տեսնում էին այդ մոլագար Բոլթոնին, ապա կարծում էին, որ ես պատրաստ եմ ռումբեր կիրառել»,- հավելել է նա՝ ընդունելով, որ դա բանակցությունների ժամանակ որոշակի առավելություն էր տալիս: «Նա աշխատանքը վատ էր կատարում»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը: «Նա խելացի չէր եւ դյուրըմբռնող չէր»,- շարունակել է Թրամփը: «Ես չեմ հիշում, որ նա գոնե մեկ անգամ ժպտար: Նույնիսկ մի անգամ հարցրի՝ ինքն ընդհանրապես ժպտո՞ւմ է: Դա մարդու մասին շատ բան է ասում»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա հերթական անգամ քննադատաբար է արտահայտվել նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի մասին, որն անցկացրել էր հանրապետական Թրամփի եւ ՌԴ իշխանությունների միջեւ համաձայնության հետաքննությունը, որը հետո հերքել էր: «Հիմա այնպես է ստացվում, որ Մյուլերը պետք է քննության հենց առաջին շաբաթում հայտարարեր, որ մենք ոչ մի վատ բան չենք կատարել: Նրանք առաջին օրերին վկայություններ ունեին, որ Ռուսաստանի հետ համաձայնություն չի եղել: Դա Ռուսաստանի հետ կապ չուներ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
14:48
14:29
14:04
12:19
12:03
12:03
11:47
11:33
11:30
11:22
11:15
11:03
10:49
10:27
10:02
18:36
18:13
18:02
17:52
17:25
16:09 07.08.25
13:03 07.08.25
17:52 07.08.25
11:08 07.08.25
17:09 07.08.25
10:19 07.08.25
16:28 07.08.25
10:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03