Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է Աննա Գևորգյանի, Հերմինե Մանուկյանի և Գայանե Մանուկյանի գործի դատական քննությունը:
Աննա Գևորգյանը համանուն ԱՁ հիմնադիրն է ու «Հայկական ժամ» լրատվամիջոցի խմբագիրը: Մյուս երկու ամբաստանյալները նրա մորաքույրներն են, մասնավորապես՝ Հերմինե Մանուկյանը հիշյալ լրատվամիջոցի լրագրող է:
Ամբաստանյալի տեղում նստած, դահլիճի շոգից նեղվող ու տարբեր տրամաչափի հովհարներով իրենց հով անող, իրար բավական նման ամբաստանյալուհիները քրեական հանցագործությունների համար են մեղադրվում:
Դատարանը հետազոտում է քրեական գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները: Հետազոտվեց առաջին հատորը:
Գործով տուժող կողմերից մեկը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանն է, ում վերաբերյալ «hzham.am»-ում հրապարակվել են հոդվածներ, որոնց մեջ, ըստ մեղադրանքի, ակնհայտ սուտ տեղեկություններ են հրապարակվել: Ընդ որում՝ «hjam.am»-ի այդ հոդվածները հետագայում նաև սկզբնաղբյուր էին հանդիսացել այլ լրատվամիջոցների համար՝ սուտ տեղեկությունները տարածելու առումով:
Մասնավորապես, «hzham.am»-ում «Ալիս Խեչոյան» ստորագրությամբ հրապարակվել են հոդվածներ՝ ավտովթարի հետևանքով գործարար Փայլակ Հայրապետյանի որդու մահվան վերաբերյալ: Հոդվածներում արծարծվել է, թե վթարի պահին Ռ. Խաչատրյանն է անսթափ վիճակում վարել իր մտերիմ գործարարի մեքենան, վթարի է ենթարկել այն, գործարարը մահացել է՝ որբ թողնելով կնոջն ու երեխաներին:
Ընդ որում՝ տվյալ վթարի գործով կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով պատժվել է վթարի համար մեղավոր անձը:
Ըստ քրեական գործի առաջին հատորի նյութերի՝ իրավապահների կողմից որոնվել է «Ալիս Խեչոյան» տվյալներով անձը: Հիշյալ լրատվամիջոցի աշխատողների մեջ նման անձ չի հայտնաբերվել: Ստուգվել են այդ անուն-ազգանունով բոլոր անձինք, բայց նրանք կապ չեն ունեցել լրատվական աշխատանքի հետ:
Ըստ քննության նյութերի՝ հիշյալ լրատվամիջոցում նյութերը հրապարակվել են Աննա Գևորգյանի ու Հերմինե Մանուկյանի քննարկման ու հավանության արդյունքում:
Քրեական գործում առկա է որոշում՝ քրեական գործի հարուցումը նախապատրաստված նյութերով մերժելու վերաբերյալ, որտեղ նշվում է, թե նախապատրաստված նյութերով չի հաստատվել, որ Աննա Գևորգյանի կամ «Ալիս Խեչոյանի» հասցեին երբևէ սպանության սպառնալիքներ են տրվել:
Խուզարկություն է կատարվել Աննա Գևորգյանի բնակարանում: Ըստ խուզարկության արձանագրության՝ առգրավվել են Աննա Գևորգյանի երկու նոթատետրերը, որոնցում առկա են եղել պատռված էջեր: Աննա Գևորգյանը բացատրություն է տվել, թե այդ էջերին իր անչափահաս որդին գրելու փորձեր է արել, ինքը պատռել է այդ էջերը, քանի որ նոթատետրերն օգտագործել է նյութերի սևագրություններ անելու համար:
Խուզարկության պահին, ըստ արձանագրության, Աննա Գևորգյանը պատռել է դեղին նոթատետրի մի քանի էջերը, պատառոտել ու նետել է զուգարանակոնքը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայցադիմում էր ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Աննա Գևորգյանի՝ վերջինիս կողմից նրա ղեկավարած լրատվամիջոցում իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող, զրպարտչական նյութեր հրապարակելու կապակցությամբ:
Բացի Ռուզաննա Խաչատրյանից, գործով ևս մեկ տուժող կա:
Ըստ մեղադրանքի՝ Աննա Գևորգյանը, նախնական համաձայնության գալով իր մորաքրոջ՝ Հերմինե Մանուկյանի հետ, 2012 թվականի մայիսի 29-ին Թումանյան քաղաքի գազալցակայանում 50 հազար դրամի, ինչպես նաև ավտոմեքենան գազով լիցքավորելու պահանջ է ներկայացրել նույն համայնքի ղեկավար Լևոն Զավարյանին՝ սպառնալով, թե պահանջը չկատարելու դեպքում լրատվամիջոցներում վերջինիս օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ կհրապարակվեն:
Աննա Գևորգյանին և Հերմինե Մանուկյանին մեղադրանք է առաջադրված մի խումբ մարդկանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Աննա Գևորգյանը մեղադրվում է նաև սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:
Նրանց բարեկամուհի Գայանե Մանուկյանը մեղադրվում է սուտ մատնություն կատարելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-333 հոդվածի 1-ին մասով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47