Մինչեւ տարեվերջ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրային համաձայնագիր կնքելու հնարավորություններ կան, չկան բանակցությունների Ժամկետները երկարաձգելու իրավական նախադրյալներ: Այս մասին գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Պատասխանելով այն հարցին, թե իրատեսական է արդյոք Լոնդոնի հետ համաձայնության գալը, նա ասել է. «Դա կարող է պատահել, եթե լինի բանակցությունների պատրաստակամություն: Մենք ցանկանում ենք ապահովել արդար մրցակցություն եւ մեր քաղաքացիների հիմնական իրավունքների պահպանում»: «Ժամանակը չի սպասում, սակայն ամեն ինչ հնարավոր է»,- հավելել է նա: Ֆոն դեր Լյայենը անհնար է համարել այն տարբերակը, ըստ որի մինչեւ ձմեռ կհամաձայնեցվեն միայն շրջանակային պայմանները, իսկ մանրամասներն՝ ավելի ուշ: Նա նաեւ բացառել է բանակցությունների ժամկետի ցանկացած երկարաձգում․ «Դրա համար իրավական հիմք չկա»: «Երկարաձգելու (բանակցությունները) հայցադիմումի ներկայացման ժամկետը լրանում է հունիսի վերջին: Այսպիսով, պարզ է, որ Մեծ Բրիտանիան կհեռանա ներքին շուկայից դեկտեմբերի 31-ին»,-նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: «Մենք ցանկանում ենք համաձայնության գալ, սակայն մենք կասկածի տակ չենք դնի մեր արժեքներն ու հիմնական սկզբունքները»,- ասել է նա։ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս է եկել 2020 թվականի փետրվարի 1-ին՝ ելքի պայմանների երեք տարվա բանակցություններից հետո: Բրյուսելն ու Լոնդոնը պայմանավորվել են մինչեւ այս տարվա վերջ անցումային ժամանակի շուրջ, որի ընթացքում Եվրոպական բոլոր նորմերը տարածվում են Միացյալ Թագավորության վրա: Այս ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն ապագա հարաբերությունները կառուցելու մասին փաստաթուղթը։ Լոնդոնը հետեւողականորեն հայտնում է անցումային շրջանը երկարաձգելու իր անհամաձայնության մասին, չնայած մինչեւ տարեվերջ մնացած ժամանակը կարող է բավարար լինել վերջին ամիսներին COVID-19 համավարակի պատճառով հեռավար տեղի ունեցած բանակցությունները ավարտին հասցնելու համար: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են փոխզիջման գնալ չցանկանալու մեջ եւ ասում են, որ էական առաջընթացի հասնել իրենց առայժմ չի հաջողվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44