Մինգեչաուրում զորամսի բացման ելույթում Իլհամ Ալիեւը «ամոթալի» է անվանել Հայաստանի եւ Արցախի անկախության երեսնամյա պատմությունը: Երկու պատերազմում պարտված երկրի առաջնորդին կարելի է միայն մաղթել, որ ընդմիշտ գերի մնա ինքնախաբեությանը: Բայց նրան, պարզվում է, չի հաջողվում անգամ սեփական հանրությանն ինչ-որ բանում համոզել: Բաքվի լրատվամիջոցներից մեկը Միլլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասնագուլիեւին հարցրել է՝ ի՞նչ կարծիքի է նախկին արտգործնախարար Զուլֆուգարովի պնդումների մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցն ունի մեկ՝ ռազմական ճանապարհով լուծում: Պատասխանը ներկայացնում ենք ադրբեջաներենից բառացի թարգմանությամբ. «Թոֆիգ բեյը (Զուլֆուգարովը) եղել է արտաքին գործերի նախարար եւ լավ գիտի, որ ներկայումս իր ասածները ոչ մի հիմք չունեն: Առանց Ռուսաստանի համաձայնության պատերազմ սկսելը չափազանց ռիսկային է: Դրա համար էլ մեր իշխանությունն առանց այդ համաձայնության ոչ մի դեպքում պատերազմ չի սկսի: 2016թ. ապրիլյան պատերազմն հաստատում է ասածս: Այն ժամանակ տասնյակ հերոս սպաների եւ զինվորների արյան գնով թշնամու պաշտպանական գիծը ճեղքեցինք, բայց ի՞նչ եղավ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովին զանգեց, որ կանգ առեք: (Միջանկյալ ասենք, որ այս առասպելաբանության պատասխանն օրերս տվել է Pravda.ru-ն. «Հասանովն անկախ երկրի պաշտպանության նախարար է եւ պետք ենթարկվեր իր գերագույն գլխավոր հրամանատարին»: Չափազանց թափանցիկ ակնարկ է, որ Հասանովին ճակատային գծից ետ է կանչել Իլհամ Ալիեւը՝ հարձակումը ձախողելու համար եւ նույն օրն էլ հանդես եկել կրակը դադարեցնելու նախաձեռնությամբ:) Այսքանից հետո որոշ մարդիկ կրկնելով-կրկնելով ասում են, իբր եթե մենք պատերազմ սկսենք, Ռուսաստանը չի միջամտի, քանի որ միջազգային օրենքը մեր կողմն է: Բայց չեն ասում, որ միջազգային օրենքը մեր կողմը լինելու պարագայում շրջափակված Հայաստանն ինչպե՞ս մեր հողերի 20 տոկոսը 30 տարի է՝ զավթել է: Դրա համար էլ ես երբեմն-երբեմն Ղարաբաղն ազատագրելու համար ֆորպոստ կոչված Հայաստանի փոխարեն առաջարկում եմ բանակցել Ռուսաստանի հետ: Պետրոսյանը գնաց, Քոչարյանը եկավ, նա գնաց, Սարգսյանը եկավ, հետո Փաշինյանը եկավ, ի՞նչ փոխվեց: Ոչինչ: Ռուսաստանի եւ հայ ժողովրդի համաձայնությունը եթե չլինի, Հայաստանում ոչ մի առաջնորդ խնդրի արդարացի լուծման որեւէ որոշում չի ընդունի: Ղարաբաղն ազատագրելու համար մենք պիտի ունենանք Ռուսաստանի համաձայնությունը եւ հայ ժողովրդին պատերազմի դաշտում պարտադրենք: Այլ ոչ ռիսկային ճանապարհ չեմ տեսնում»: Խոսք չկա, շատ «փառավոր» է Ադրբեջանի անկախության պատմությունը, եւ ներկայի ու ապագայի ադրբեջանական ընկալումը՝ խիստ «ինքնիշխան»: Պարզ է, որ հակառակորդն ապրում է պատմական դեժավյուի սպասումով: Չէ՞ որ 1920թ. մայիս-հունիս ամիսներին բոլշեւիկյան Ռուսաստանի 11-րդ բանակն է Հայաստանից օկուպացրել Լեռնային Ղարաբաղը, իսկ մեկ տարի անց՝ «թողել» խորհրդային Ադրբեջանի կազմում:
Աղբյուր՝ Hraparak.am
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01