Կառավարությունը քննարկման է դրել Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը՝ որով նախատեսվում է մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
Բանն այն է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, Հայաստանում խնդիր է առաջացել բարձրացնել ցորենի ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են՝ 2019 թվականին 2015 թվականի համեմատ ցանքատարծությունները շուրջ 44,1 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42,0 %-ով, որի արդյունքում էլ նվազել է համախառն բերքը` 68,7 %-ով՝ կազմելով ընդամենը 110,3 հազար տոննա: Նվազել է նաև ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018 թվականին այն կազմել է 31,5% 2014 թվականի 48,7%-ի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250,0 – 330,0 հազար տոննա ցորեն։
Նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։
Նախագիծը մշակողները հույս ունեն, որ ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 %-ով։
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47