Վիկտորյա Բեքհեմը իրավամբ համարվում է ամենաոճային հայտնիներից մեկը: Մոդայի աշխարհում նա վաղուց է թելադրում սեփական կանոնները, թողարկում է հագուստի հավաքածուներ, աքսեսուարների և օծանելիքների գծեր:
Սակայն միշտ չէ նա իրեն զգացել այդպես վստահ: Թե ինչպիսին է եղել Վիկտորյան երիտասարդության օրերին, պատմում է Vogue-ում հրապարակված նրա նամակը: Դևիդ Բեքհեմի կնոջ այդ ուղերձը հասցեագրված է 18-ամյա Վիկտորյա Ադամսին (հայտնիի աղջկական ազգանունը):
Նամակում նա պատմում է իր արտաքինի հետ ունեցած խնդիրների, Laine Theatre Arts քոլեջում սովորելու տարիներին ունեցած բարդույթների մասին: Սակայն հետ նայելով՝ Spice Girls խմբի նախկին անդամը չի ոչնչի համար չի ափսոսում և ուրախ է անցած ճանապարհի համար:
Նա գրել է, որ մի ծայրահեղությունից մյուսին անցնելը կյանքը դարձնում է հետաքրքիր: «Ինձ դուր է գալիս, որ դու զգում ես ազատություն՝ քեզ արտահայտելով: Ինչ-որ պահի քո կյանքում մոդան չափազանց շատ կլինի: Թույլ մի տուր նրան քեզ ճնշել»,- նախազգուշացրել է նորաձև բրենդի ստեղծողը:
«Դու կիմանաս, որ ճաշակը կարող է խիստ փոխվել, որ կարելի է մինի շրջազգեստները փոխարինել ձյունաճերմակ վերնաշապիկներով: Սակայն դու երբեք չես լինի այն մարդկանցից մեկը, որոնք այնպիսի տեսք ունեն, կարծես հենց նոր են վեր կացել անկողնուց»,- ասել է հայտնին, որը մի քանի տարի առաջ հանդես է եկել որպես ոճի ուղեցույց, որը դարձել է բեսթսելլեր:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03