Բրազիլիայում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերից հետո ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականում փոփոխություններ հաստատ կլինեն, կմնան երեք հոգի, մյուսներին դեռ կորոշեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Հավաքականում նախ լինելու են փոփոխություններ, որոնք պայմանավորված կլինեն տարիքով, վնասվածքներով ու վատ արդյունքներով: Պիտի պայմաններ ստեղծվեն, որ ասենք՝ քեզ չենք ընդունում և քո փոխարեն ընդունում ենք մյուսին: Դրանից ելնելով, հավաքականում մնալու են երեք ծանրորդները՝ Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը, մյուսներին դեռ կորոշենք»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Հարցին, թե արդեն հայտնի է, թե որքան ժամանակ կպահանջվի Ռիոյում ծանր վնասվածք ստացած Անդրանիկ Կարապետյանի ապաքինման համար, Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ ծանր վիրահատության է ենթարկվել, իսկ վերականգնողական պրոցեսներից հետո նոր հետագա ընթացքը պարզ կլինի.«Անդրանիկի համար կյանքս էլ կտամ: Ոչ մեկ նրա մասին չի հարցնում, մտածում են ինչ հարցնեն, որ սկանդալ լինի: Անդրանիկ Կարապետյանն այն մարզիկն էր, որ մեդալը վզից արդեն կախ էր և ցանկացած գույնի կարող էր լինել, բայց առաջին քայլից հետո վնասվածք ստացավ»:
Հարցին, թե որքանով ազդեց հավաքականի վրա Կարապետյանի վնասվածքը, Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ մարզիկն է հոգեբանորեն շատ ճնշվել, իսկ մյուսները հաղթահարել են այն.«Կարապետյանի վնասվածքը մյուսների արդյունքների վրա ազդեցություն չթողեց, հետևաբար իմ թիմում աշխարհի ամենահզոր տղերքն են»:
Վնասվածքների վերաբերյալ դիտարկմանը, թե այդպես էլ չպարզվեց, թե ինչ վնասվածք ուներ և որտեղ է Առաքել Միրզոյանը, ով Ռիոյում պայքարը լքեց վնասվածքի պատճառով, մարզիչն ասաց. «Հորը հարցրեք, գնացել է, որ բուժվի: Ես ինչ իմանամ ինչ վնասվածք է, ինձ չի դիմել բուժվելու համար, բայց ես լսել եմ, որ արդեն վերականգնվել է»:
Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ռիո էր մեկնել հինգ ծանրորդներով՝ Անդրանիկ Կարապետյանը, Առաքել Միրզոյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը:
Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հրում վարժությունում պատվիրել էր 195 կգ, սակայն 2-րդ փորձի ժամանակ վնասել էր արմունկը, ստացել երկամարտում 0 ու թողել պայքարը:
Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում երկամարտի 451 կգ արդյունքով դարձել է օլիմպիական փոխչեմպիոն:
Երկամարտի 417 կգ արդյունքով գերծանր քաշային կարգում Հայաստանին արծաթ պարգևեց նաև Սիմոն Մարտիրոսյանը:
Գերծանր քաշային կարգում հանդես եկող Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրեց չորրորդ տեղը:
85 կգ քաշային կարգում Առաքել Միրզոյանը երկրորդ փորձից մոտեցավ 158 կգ-ին և լքեց պայքարը, այն դեպքում, երբ նույն քաշային կարգում մարզիկները մրցապայքարը մեկնարկում էին 170 կգ-ով:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55