Ոստիկանական հագուստով զինված անձինք մեքենայի անիվների տակ ջնջխել են «պոստում» ապրող շան ձագուկներից երեքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա, մասնավորապես, գրել է.
«Դուք հրեշ եք, պարոնայք Անմարդկային հանցագործություն է տեղի ունեցել։ Այսօր, լուսադեմին, Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացել են տարածքի նոր պահնորդային ընկերության աշխատակիցներ: Եվ ահա, Ամուլսարի այս «պահնորդները» իրենց մեքենայի անիվների տակ ջնջխել են «պոստում» ապրող շան ձագուկներից երեքին: Նրանք այս նկարում պատկերված ձագուկներն են, որոնք ծնվել էին մի քանի ամիս առաջ: Ինձ զարհուրեցրեց այս ձագուկներին մեքենայի անիվների տակ դաժանաբար ջնջխած անձանց անտարբեր բացատրությունը, թե` միտումնավոր չենք արել, պատահաբար է ստացվել: Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ որպես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծի հեղինակ, դիմում եմ Ոստիկանությանը` կան բոլոր ապացուցող տեսանյութերը, որ ձագուկներին գցել են մեքենայի տակ եւ սպանել, ինչը չեն հերքում այդ սպանդի հեղինակները: Անհապաղ պետք է հարուցվի քրեական գործ եւ ավտոռալլիի սիրահար շումախեր-պահնորդները պիտի Քրեական օրենսգրքի նշյալ հոդվածի ողջ խստությամբ դատապարտվեն: Ինչ վերաբերում է Ամուլսարի պաշտպանական դիրքերը «ճեղքելու» նոր օպերացիային, ապա ես, որպես տվյալ տարածաշրջանի պատգամավոր եւ որպես Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացի, անձամբ կլինեմ տեղում եւ կփորձեմ հասկանալ, թե ի՞նչ նոր ավանտյուրա են փորձում իրականացնել Ամուլսարի տերերը: Ասեմ նաեւ, որ այս պահին իմ գործընկեր, «Friends of Lucky» կազմակերպության համանախագահ Արտյոմ Վարդանյանը ողջ մնացած ձագուկներին տեղափոխում է Երեւան եւ նրանք, ովքեր կցանկանան որդեգրել ձագուկներին, կարող են դիմել «Friends of Lucky» կազմակերպությանը»։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02