Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը բարձր է գնահատել Ն.Վուտովայի եւ ԵԽ հետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է ժողովրդավարության հետեւողական զարգացման եւ ամրապնդման գործում: «Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ փուլում է, եւ մենք վճռական ենք այդ օրակարգն առաջ մղելու հարցում: Նպատակը մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ հզորացումն է՝ իրապես անկախ դատական համակարգի ձեւավորումը, վստահելի ընտրական գործընթացի երաշխավորումը, արդյունավետ հակակոռուպցիոն պայքարը, ինչպես նաեւ այլ գերակայություններ: Այս համատեքստում ԵԽ օժանդակությունը կարեւոր նշանակություն ունի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Նատալյա Վուտովան պատիվ է համարել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնում աշխատանքը եւ ընդգծել, որ ԵԽ-ն մեծապես կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդն ուժեղ է, երբ ուժեղ են իր անդամ պետությունները, եւ ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ժողովրդավարական օրակարգին: Վարչապետն ընդգծել է՝ բարեփոխումների շարունակական իրականացումը, ինստիտուտների հզորացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են: Դրանք միտված են ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման երաշխավորմանը, դատական համակարգի անկախությանը, կառավարման թափանցիկության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, եւ կառավարությունը հետեւողականորեն առաջ է շարժվելու այս օրակարգի իրագործման ուղղությամբ: Արձագանքելով վարչապետի դիտարկումներին՝ ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը նշել է, որ երկարաժամկետ, ամուր ժողովրդավարությունը հիմնված է ուժեղ, թափանցիկ, վստահելի ինստիտուտների վրա, եւ այս ուղղությամբ կառավարության քայլերը ողջունելի են: Հանդիպմանն անդրադարձ է եղել դատաիրավական ոլորտի բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ նշել է, որ ռեֆորմը միտված է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը: Նատալյա Վուտովան իր հերթին ասել է, որ ԵԽ-ն կշարունակի խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանն այս գործընթացում: Վարչապետը եւ ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխության եւ դրա արժեքների կյանքի կոչման շուրջ: Կիսվելով իր տպավորություններով՝ Նատալյա Վուտովան նշել է, որ ուրախ է եղել հեղափոխության օրերին գտնվել Հայաստանում, զգալ տիրող համերաշխության մթնոլորտը եւ մաս կազմել Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական այդ իրադարձություններին: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է, որ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական վերափոխման, արժեքային փոփոխությունների գործընթաց էր, եւ այն շարունակվում է մինչ օրս: Վարչապետն ընդգծել է՝ կառավարությունը շարունակելու է հեղափոխության նպատակների եւ Հայաստանի քաղաքացիների սպասումների կյանքի կոչման առաքելությունը: Դա հեշտ ուղի չէ, բայց ազատ եւ զարգացած Հայաստան կառուցելու այլ ճանապարհ չկա:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02