Թուրքիան հայտարարեց Մերձավոր Արևելքում իր ավելի ակտիվ դերակատարության մասին: Նույն օրը ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներխուժեց Սիրիա, ինչի արդյունքում ԴԱԻՇ-ը կորցրեց Եփրատի հովտում իր տարածքների մեծ մասը:
Այնուամենայնիվ, Թուրքիայի գործողությունները դաշնակից երկրների կողմից թերահավատորեն ընդունվեցին:
Թուրքիայի վարած պատերազմը անընդունելի որակվեց
Պատճառը քրդերի դիրքերի վրա թուրքական բանակի հարձակումն էր, մասնավորապես վերջերս նվաճված Ջերաբլուսից հարավ գտնվող տարածքում: BBC-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ դեսպանը այդ հարձակումն անընդունելի է որակել:
«Թուրքիան լեգիտիմ և անկախ պետություն է»,- այս խոսքերը հնչեցրեց ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիկը այն բանից հետո, երբ Ռուսաստանը նույնպես քննադատեց Թուրքիայի այդ քայլը: BBC-ի տեղեկացմամբ՝ ռուսները խնդրել են Թուրքիայի կառավարությանը՝ դադարեցնել ԴԱԻՇ-ի թշնամիների դեմ հարձակումը, ինչը դուր չի եկել թուրքերին:
Պայքար Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեմ
Թուրքիան վաղուց լարված հարաբերություններ ունի քրդական խմբավորումներից շատերի հետ: Պատճառը այդ տարածաշրջանում անկախ պետություն ունենալու քրդերի ցանկությունն է:
«Անընդունելին ահաբեկչական խմբավորման հետ համաձայնության վերաբերյալ հայտարարությունն է և ակնարկներն այն մասին, որ նրանց հետ բանակցություններ են ընթանում»,- հայտարարել է Չելիկը՝ ակնհայտորեն արտահայտելով իր հիասթափությունը՝ պայմանավորված գերտերությունների կողմից ոչ բավարար աջակցությամբ:
Ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և վարչապետ Յըլդըրըմը, չելիկը նույնպես քրդերի վրա հարձակումները դադարեցնելու ցանկություն առանձնապես չի ցուցաբերել:
Գլխավոր նպատակը քրդերն են
Դա Սիրիայի ժողովրդավարական ուժերի՝ ՍԴՈՒ-ի համար վատ նորություն է: ԱՄՆ կողմից հովանավորվող այդ կազմակերպությունը անցյալ ամիս գրավեց Մանբիջը՝ ստիպելով ԴԱԻՇ-ին լքել ռազմավարական կարևորություն ունեցող սահմանային այդ քաղաքը, որտեղով ԴԱԻՇ-ը զենք և զինամթերք էր ստանում:
Թուրքիայի հռչակած «Եփրատի վահան» գործողության գլխավոր նպատակը, այսպիսով, ոչ թե ԴԱԻՇ-ի ոչնչացումն է, այլ այնպիսի ջոկատների առաջխաղացումը կասեցնելը, ինչպիսին ՍԴՈՒ-ն է:
Գործողության անվանումը հենց վկայում է, թե ինչի մասին է խոսքը. կանխել քրդերի առաջխաղացումը և խանգարել նրանց Սիրիայի հյուսիսում ստեղծել միացյալ տարածք:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47