Հունիսին՝ պարենային ապրանքների համաշխարհային գներն առաջին անգամ, տարեսկզբից ի վեր, աճ գրանցեցին, ինչը պայմանավորված էր բուսական յուղերի, շաքարավազի և կաթնամթերքի գնառաջարկի աճով: Այնուամենայնիվ, հացահատիկի և մսամթերքի շուկաներում գների զգալի մասը դեռևս ցածր է՝ COVID-19 համավարակի պատճառով առաջացած շուկայական անորոշությունների ֆոնին:
Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացրած պարենային ապրանքների հունիս ամսվա գնային ինդեքսում։
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հունիս ամսվա ընթացքում կազմել է միջինը 93.2 նիշ, ինչը մոտ 2.4 տոկոսով բարձր է նախորդ ամսվա համեմատ:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը, չորս ամիս անընդմեջ անկումից հետո, հունիսին ավելացել է 11.3 տոկոսով: Այդ անկումը հիմնականում արմավենու յուղի գնի կտրուկ աճի հետևանք է՝ պայմանավորված ներմուծման համաշխարհային պահանջարկի վերականգնմամբ, այն բանից հետո, երբ մի շարք երկրներում մեղմացվեցին COVID-19-ի պատճառով կիրառվող սահմանափակումները: Սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գները նույնպես բարձրացել են:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունիսին, նախորդ ամսվա համեմատ, արձանագրել է 10.6 տոկոս աճ: Անմշակ նավթի գների բարձրացումը էապես օգնել է շաքարի շուկաներին՝ խրախուսելով Բրազիլիայի շաքար արտադրող գործարաններին՝ ավելի շատ շաքարեղեգ օգտագործել էթանոլի արտադրության համար, քան շաքարի, որն էլ իր հերթին նպաստել է շաքարի արտահանման հնարավորության մեծացմանը և գների աճին:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսն ավելացել է 4.0 տոկոսով՝ մայիս ամսվա համեմատ, գրանցելով առաջին աճը՝ չորս ամիս անընդմեջ անկումներից հետո: Վերջին շրջանում գնաճի հիմքում ընկած է ներմուծման պահանջարկի վերսկսումը պայմանագրային գործարքների համար, հատկապես Միջին Արևելքի և Արևելյան Ասիայի երկրներից, որն ուղեկցվել է Եվրոպայում առաջարկի սեզոնային նվազումերի հետ:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.6 տոկոսով: Այն մասամբ պայմանավորված է հյուսիսային կիսագնդում ցորենի բերքահավաքի աշխատանքներով, ինչպես նաև մի շարք խոշոր արտահանողերկրների, ներառյալ Սևծովյան տարածաշրջանի երկրների բարձր բերքատվության հեռանկարներով:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը մայիս ամսվա համեմատ նվազել է 0.6 տոկոսով, ինչը միջին հաշվով 6.0 տոկոս ցածր է 2019թ. հունիսին գրանցած ցուցանիշից: Տավարի և թռչնի մսի գնառաջարկները նվազել են, ինչը էապես պայմանավորված է խոշոր արտադրող տարածաշրջաններում արտահանման հնարավորության աճով, մինչդեռ խոզի մսի գինը, COVID-19-ի պատճառով կիրառվող շուկաների սահմանափակումների ակնկալվող հետագա նվազեցման ֆոնին, մի փոքր աճ է գրանցել, հատկապես Եվրոպայում:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:
09:18
09:03
22:13
21:33
21:07
20:15
19:53
19:29
16:13
15:53
15:39
15:24
15:14
14:59
14:57
14:45
14:21
14:07
13:49
13:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54