Արմեն Աշոտյանն իր էջում գրել է.
Իշխանությունները, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, հանրակրթության պետական չափորոշիչի նոր նախագծով մեծ հարված են հասցնելու հայագիտական առարկաներին: Ամենավտանգավորը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ զարգացումներն են: Ըստ ներկայացված նախագծի այն փաստացի վերանում է որպես ինքնուրույն առարկա՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Առաջարկված տարբերակն ամրագրում է. "41. «Հայրենագիտություն» եւ «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով": Համեմատեք գործողի հետ. "զ. «Հասարակական գիտություններ» բնագավառը միջին դպրոցի 5-րդ դասարանում ներկայացվում է «Հայրենագիտություն» ինտեգրված առարկայով և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայով, 6-9-րդ դասարաններում` «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարաններում` «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն» առարկաներով, իսկ 8-9-րդ դասարաններում` «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով: Վերջինս ներառում է նախնական գիտելիքներ փիլիսոփայությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից," Այսինքն, գործող չափորոշիչով Հայոց եղեկեցու պատմությունը երաշխավորված դասավանդվում է 5-9-րդ դասարաններում: Այնինչ նախագծով առաջարկվում է վերացնել առանձին առարկայի դասավանդումը 5-6-րդ դասարաններում, իսկ դրանից հետո չի մասնավորեցվում, թե ինչ առարկաների մասին է խոսքը: Այս խնդիրը ոչ մասնագիտական է, ոչ էլ քաղաքական: Այս հարցը արժեհամակարգային է, քաղաքակրթական և գաղափարաբանական: Իմ կողմից հավելեմ նաև, հանրակրթության պետական չափորոշիչի փոփոխությամբ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան վերացնել չեք կարող: Առարկայի դասավանդումը նախատեսված է 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքով. Հոդված 8. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում 1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի` 2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները. Հորդորում և խնդրում եմ ազգային ինքնության և դաստիարակության հարցերով մտահոգ բոլոր քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, բարձրացնել իրենց բողոքի ձայնը:
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03